Քաղաքաշինական

Ամբերդ (նախկին՝ Ֆրանգանոց)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1935 թ: Հատակագծի արևմտյան առանձնացված անկյունում նախատեսված են եղել կոլտնտեսության ֆերմայի շենքերը, իսկ արևելյան կողմում են դպրոցի շենքը և սպորտային հրապարակը: Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը գրքում» (1956 թ.) կարդում ենք. «Ուղղանկյուն և շառավղային կոմպոզիցիաների յուրահատուկ զուգակցում տեսնում ենք Ֆրանգանոց և Զառ գյուղերում, որտեղ...

Տեսնել ավելին...

Արագած (նախկին՝ Խզնավուզ)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1935 թ.:

Տեսնել ավելին...

Վերին Արտաշատ

Գյուղը նախագծվել է 1935 թ.՝ ճարտարապետ Գ. Քոչարի համահեղինակությամբ: Գյուղի շառավղային փողոցները կապում են բնակելի թաղամասերը կենտրոնական շրջանաձև ուրվագծով հրապարակին: Տ. Մարությանի ինքնակենսագրական հուշերում կարդում ենք. «1935 թ. մի քանի ամիս աշխատեցի նշանավոր ճարտարապետ Գևորգ Քոչարի «Գիպրոգորի» նրա արվեստանոցում, որպես ճարտարապետի օգնական (դիպլոմ դեռ չէի պաշտպանել)։ Այդտեղ Գ. Քոչարի հետ...

Տեսնել ավելին...

Գայ (նախկին՝ Ներքին Խաթունարխ)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Հնգանիստ շառավղային հորինվածքով, «իդեալական քաղաքների» սկզբունքով նախագծված հատակագիծը ազդեցություն է կրել դեռևս 1922 թ. Ա. Թամանյանի կողմից նախագծված Լուկաշին գյուղից, որը նախատեսվում էր Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի համար:

Տեսնել ավելին...

Այգեստան (նախկին՝ Այասլու)

Գյուղի հատակագիծը կազմվել է 1936 թ.՝ ինժեներ Գարսևան Ալոյանի համահեղինակությամբ: Գյուղը գտնվում է Արարատի մարզում:

Տեսնել ավելին...

Գեղակերտ (նախկին՝ Սամաղար)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Հատակագծում օգտագործվել են շառավղային և ուղղանկյուն դասավորությամբ փողոցների համակարգեր: Վաղարշապատից գյուղ մտնող ճանապարհը ավարտվում է գյուղի գլխավոր հրապարակում՝ ակումբի շենքին հատկացված առանցքային տեղով:

Տեսնել ավելին...

Զառ

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը գրքում» (1956 թ.) կարդում ենք. «Ուղղանկյուն և շառավղային կոմպոզիցիաների յուրահատուկ զուգակցում տեսնում ենք Ֆրանգանոց և Զառ գյուղերում, որտեղ յուրաքանչյուր դեպքում, ելնելով տեղանքի կոնկրետ պայմաններից և հատկապես պահպանված ճանապարհների ուղղություններից, հեղինակը կարողացել է ստանալ հետաքրքիր լուծումներ»: Գյուղի արտադրական...

Տեսնել ավելին...

Ալաշկերտ (նախկին՝ Սովետական)

Գլխավոր հատակագիծը կազմվել է 1937 թ.: Գյուղի կենտրոնական հատվածը ստեղծված է ներգծված վեցանկյունների շարքով: Գյուղ մտնող գլխավոր ճանապարհը տանում է ուղիղ դեպի հասարակական շենքերով ձևավորված կենտրոնական վեցանկյուն հրապարակ, որտեղ ճանապարհի առանցքով գյուղի ակումբի շենքն է: Հրապարակին արտագծված հաջորդ վեցանկյուն զանգվածում տարբեր բնույթի հասարակական շենքեր են և կանաչապատ տարածքներ: Վերջին արտաքին...

Տեսնել ավելին...

Հայանիստ (նախկին՝ Ղարաղշլաղ)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.:

Տեսնել ավելին...

Աբովյան (նախկին՝ Էլառ)

Գլխավոր հատակագիծը կազմվել է 1937 թ.: Կենտրոնական հրապարակում առանցքային տեղ է հատկացված ակումբի շենքին, որի հետնամասում՝ կանաչապատ զանգվածի մեջ մխրճված, բարձրադիր ամֆիթատրոն է:  

Տեսնել ավելին...

Հայթաղ

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Քառակուսի ուրվագծով և ուղղանկյուն հատվածների բաժանված հատակագիծը ճեղքվում է անկյունագծով գյուղ մտնող գլխավոր ճանապարհով: Ճանապարհի առանցքով է տեղադրված հավանաբար գյուղի ակումբի շենքը, որի երկու կողմերում նախատեսվող բաց սյունաշարով ձևավավորված է կենտրոնական հրապարակի կիսաշրջան թևը: Հրապարակի հետնամասում, նույնպես քառակուսի ուրվագծով կանաչապատ զբոսայգին է՝ սպորտային...

Տեսնել ավելին...

Սարդարապատ (նախկին՝ Հոկտեմբեր)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1937 թ.: Չնայած հատակագծի վիզուալ «իդեալական» ուրվագծերին, այնուամենայնիվ, հեղինակն ամբողջովին հետևել և պահպանել է գյուղի գոյություն ունեցած հիմնական ճանապարհները, ինչը կարելի է տեսնել գյուղի հին հատակագծում:

Տեսնել ավելին...

Սևան ՀԷԿ-ի բանավան

Սևան քաղաքին կից նախատեսվող բանավանի հատակագիծը կազմվել է 1940 թ.: Հատակագծում նշված թիվ 2 շենքը ակումբ-ճաշարանն է, իսկ թիվ 3-ը և 4-ը՝ բնակելի շենքեր:

Տեսնել ավելին...

Արգել (նախկին՝ Լուսակերտ)

Բնակավայրը հիմնադրվել է 1947 թ.՝ որպես Գյումուշ (այժմ՝ Արգել) ՀԷԿ-ի բանվորական ավան: Հայտնի է, որ բանավանի Լուսակերտ անունը առաջարկել է հեղինակ ճարտարապետը՝ Տ. Մարությանը: Անվանակոչման տարբերակ է եղել նաև Լուսաբերդը (ինչպես գրված է գլխավոր հատակագծի գծագրում): Հատակագծի հիմքում ուղղանկյուն և շառավղային փողոցային ցանցերի զուգակցումն է: Շառավղային փողոցների կենտրոնից բնակավայր մտնող...

Տեսնել ավելին...

Չարենցավան (նախկին՝ Լուսավան)

Բնակավայրը հիմնադրվել է 1947 թ.՝ որպես Գյումուշ (այժմ՝ Արգել) ՀԷԿ-ի բանվորական ավան: Լուսավան անունն առաջարկել է Տ. Մարությանը: Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ քաղաքը վերանվանվել է Չարենցավան: Բացի բանավանի գլխավոր հատակագծից, Տ. Մարությանի նախագծով Չարենցավանում կառուցվել են հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ, բաղնիք-լվացքատուն, ակումբի շենքը, հանրախանութ, առաջին միահարկ բնակելի տները և այլ բնույթի...

Տեսնել ավելին...

Արգել ՀԷԿ-ի բանավան N 3

Հատակագիծը կազմվել է 1948 թ.: Այժմ Սոլակ գյուղի հյուսիս-արևելյան մասն է:

Տեսնել ավելին...

Արգել ՀԷԿ-ի բանավան N 4

Հատակագիծը կազմվել է 1948 թ.: Այժմ Սոլակ գյուղի հարավ-արևմտյան մասն է:

Տեսնել ավելին...

Հրազդանի էլեկտրակայանի բանավան

Այժմ Հրազդան քաղաքի տարածքում՝ Հրազդանի ջրամբարին կից:

Տեսնել ավելին...

Գառնի

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1954 թ.: Տ. Մարությանի «Արարատյան դաշտի գյուղերը» անտիպ հոդվածում կարդում ենք. «Տարիներ առաջ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի կոլեկտիվը, որ շեֆական կապի մեջ էր Կոտայքի շրջանի Գառնի գյուղի հետ, ճարտարապետական բաժնի միջոցով, հասարակական կարգով կազմեց նրա հատակագիծը, որի հիման վրա ամբողջությամբ կառուցապատվեց այն, դառնալով ժամանակակից, բարեկարգ, լուսավոր, այգեստան-բնակավայր:...

Տեսնել ավելին...

Հյուսիսային պողոտա

Տիրան Մարությանը Հյուսիսային պողոտան մշտապես պատկերացնում էր որպես կանաչապատ զբոսայգի և քանիցս մամուլում հանդես էր գալիս իր այդ առաջարկությունով: Ներկայացված բոլոր տարբերակներում պողոտան աստիճանաբար լայնանում է դեպի Օպերայի հրապարակ՝ իր երկու կողմերում ունենալով տարբեր չափերի կանաչապատ տարածություններ, իսկ Տերյան փողոցը իջեցված է Հյուսիսային պողոտայի հետ հատման մասում՝ այն ավելի քիչ...

Տեսնել ավելին...