








ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Տիրան Հարությունի Մարությանը ծնվել է 1911 թ. նոյեմբերի 24-ին Ղշլաղ գյուղում (այժմ Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս): Հոր՝ Հարություն Ներսեսի Մարությանի (1878-1918) ծնողները գաղթել էին Ալաշկերտից և հաստատվել Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր), մոր՝ Բավական Անտոնի Ափի-նյանի (1888-1969) ընտանիքը հենց Ղշլաղից էր։ Հոր մահվանը հաջորդող դժվար տարիներին պատանի Տիրանն ավագ եղբոր ու քրոջ հետ 1920-1923 թթ. եղել է Ղարաքիլիսայի և Ջալալօղլուի (այժմ՝ Ստեփանավան) ամերիկյան որբանոցների սան։ Նախնական կրթությունը ստացել է Ջալա-լօղլուի և Ղշլաղի դպրոցներում, 1925-30 թթ. սովորել և ավարտել է Ղարաքիլիսայի միջնակարգ դպրոցը։ 1930 թ. աշխատել է Ղարաքիլիսայի քիմկոմբինատի, ապա և Ձորագէսի շինարարություն-ներում որպես բանվոր։ 1930-35 թթ. սովորել և ավարտել է Երևանի շինարարական ինստիտուտի (ներկայումս՝ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան) ճար-տարապետական բաժինը, 1937 թ. գերազանց գնահատականով պաշտպանելով դիպլոմային աշ-խատանքը՝ ստացել է ինժեներ-ճարտարապետի որակավորում։
1935-37 թթ. ունկնդրել է Հայաստանի գրողների միութ-յանը կից Գրական համալսարանի դասընթացը, ուր այդ ժամանակ դասավանդում էին հայ մշակույթի մե-ծանուն գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյա-նը, Եղիշե Չարենցը, Արսեն Տերտերյանը, Խաչատուր Կանայանը, Խորեն Սարգսյանը և ուրիշներ: Տ. Մարու-թյանը 1933-35 թթ. աշխատել է ակադեմիկոս Ալ. Թա-մանյանի, ապա և ճարտարապետ Գ. Քոչարի «Գիպրո-գորի» նախագծային արվեստանոցներում։ 1935-39 թթ. նա աշխատել է Հայաստանի հողժողկոմատի գյուղերի հատակագծման և վերաբնակեցման բյուրոներում որ-պես ավագ ճարտարապետ։


1935-37 թթ. ունկնդրել է Հայաստանի գրողների միությանը կից Գրական համալ- սարանի դասընթացը, ուր այդ ժամանակ դասավանդում էին հայ մշակույթի մեծանուն գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառ- յանը, Եղիշե Չարենցը, Արսեն Տերտերյանը, Խաչատուր Կանայանը, Խորեն Սարգսյանը և ուրիշներ: . Մարությանը 1933-35 թթ. աշխատել է ակադեմիկոս Ալ. Թամանյանի, ապա և ճար- տարապետ Գ. Քոչարի «Գիպրոգորի» նախա- գծային արվեստանոցներում։ 1935-39 թթ. նա աշխատել է Հայաստանի հողժողկոմատի գյուղերի հատակագծման և վերաբնա- կեցման բյուրոներում որպես ավագ ճար- տարապետ։

1940-41 թթ. աշխատել է Թբիլհիդէպի Երևանի բյուրոյում որպես ճարտարապետ-նախագծող: 1942 թ. փետրվարից մինչև 1946 թ. մարտը ծառայել է խորհրդային բանակի Անդրկովկասյան ճակատի զորամասերում: 1946 թ. մինչև թոշակի անցնելը (1992) Տ. Մարությանն աշխատել է «Հայհիդրոէ-ներգանախագիծ» ինստիտուտում (1952 թ.-ից՝ գլխավոր ճարտարապետ): Այդ տարիներին Տ. Մարությանը կազմել է Հայաստանի մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանների համալիրների ճար-տարապետական նախագծերը, այդ թվում՝ Սևա-նի ՀԷԿ-ի վերերկրյա շինությունները, Աթարբե-կյանի (այժմ՝ Հրազդան), Գյումուշի (այժմ՝ Արգել), Արզնիի, Երևանի (նոր), Շամբի, Սպանդարյանի, Տաթևի (վերջինս՝ հեղինակային խմբի կազմում) հիդրոհանգույցների մասնաշենքերն ու կառուց-վածքները:
Մարությանը կազմել է Արարատյան դաշտի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի վերակառուցման հատակագծերը, նրա կազմած գլխավոր հատակագծերով են ստեղծվել մոտ 15 նոր բնակավայրեր, այդ թվում Լուսավան (ներկայումս՝ քաղաք Չարենցավան) և Գագարին ավանները, Աջափնյա Սիսիանը, Լուսակերտը (այժմ՝ գյուղ Արգել), Արզնին (այժմ՝ Առողջարան թիվ 1), Ջերմուկի Կեչուտ բանավանը և այլն: Տ. Մարությանի նախագծերով են իրականացվել 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ ու ակումբներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքեր, աղբյուր-հուշարձաներ: Այս կարգի կա-ռույցներից հիշարժան են Հրազդանի մշակույթի տունը, Կա-պանի երաժշտական ուսումնարանը, Ճարտարագիտական համալսարանի մասնաշենքը Կորյունի փող. 12 հասցեում, Մոսկովյան փողոցի թիվ 8, Ազատության պողոտայի թիվ 1-12 բնակելի շենքերի համալիրը, Ղշլաղ և Օշական գյուղերի աղ-բյուր-հուշարձանները և այլն:


Մարությանը կազմել է Արարատյան դաշտի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի վերակառուցման հատակագծերը, նրա կազմած գլխավոր հատակագծերով են ստեղծվել մոտ 15 նոր բնակավայրեր, այդ թվում Լուսավան (ներկայումս՝ քաղաք Չարենցավան) և Գագարին ավանները, Աջափնյա Սիսիանը, Լուսակերտը (այժմ՝ գյուղ Արգել), Արզնին (այժմ՝ Առողջարան թիվ 1), Ջերմուկի Կեչուտ բանավանը և այլն: Տ. Մարությանի նախագծերով են իրականացվել 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ ու ակումբներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքեր, աղբյուր-հուշարձաներ: Այս կարգի կառույցներից հիշար- ժան են Հրազդանի մշակույթի տունը, Կապանի երաժշ- տական ուսումնարանը, Ճարտարագիտական համալսա- րանի մասնաշենքը Կորյունի փող. 12 հասցեում, Մոսկով- յան փողոցի թիվ 8, Ազատության պողոտայի թիվ 1-12 բնա- կելի շենքերի համալիրը, Ղշլաղ և Օշական գյուղերի աղբյուր-հուշարձանները և այլն:

1959 թ. ի վեր, ամենօրյա աշխատանքային օրվան զուգընթաց Տ. Մարությանը զբաղվել է հայ ճարտարապետության պատմության և տեսության հարցերով, հեղինակել վեց ծավալուն մենագրություն-ներ՝ «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» (1963), «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (1972), «Ավանի տաճարը» (1976), «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (1978), «Архитектурные памятники Звартноц, Аван, Собор Анийской Богоматери…» (1989), «Հայ դասական ճարտարապե-տության ակունքներում» (2003), շուրջ երեք տասնյակ հոդվածներ: Նկատենք, որ վերոհիշյալ ռուսերեն մենագրությունը Տ. Մարությա-նին դարձրել է Ճարտարապետության համաշխարհային բիենալեի դափնեկիր (1991, Սոֆիա): 1967 թ. Տ. Մարությանը «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1992 թ.՝ «Ավանի տաճա-րը և համանման հուշարձաններ» ատենախոսության պաշտպա-նությամբ ստացել է ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան։
Մարությանը բանաստեղծություններ է գրել աշակերտական տա-րիներից ի վեր։ Նրա գրվածքների վերաբերյալ դրականորեն են արտահայտվել Ավետիք Իսահակյանը, Վահագն Դավթյանը, Մա-րո Մարգարյանը: Առաջին անգամ նրա բանաստեղծություններից տպագրվել են «Կամուրջներ» ալմանախում (1989), ապա՝ «Գա-րուն» հանդեսում (1997, թիվ 2): Բանաստեղծությունների առաջին ծավալուն ժողովածուն՝ «Օրեր, տարիներ» վերտառությամբ հրա-տարակվել է 1999 թ., Մարո Մարգարյանի առաջաբանով, իսկ երկրորդ ժողովածուն՝ «Կտրվեց մորս թզբեհի թելը»՝ 2003 թ.: Տ. Մարությանը Ճարտարապետների միության անդամ էր 1935 թ.-ից, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նա-խագահության երեք պատվոգրերով (1945, 1953, 1960 թթ.), 1961 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման, շուրջ երեսուն տարի եղել է Հայաստանի պատմական հուշար-ձանների պահպանության ընկերության հանրապետական խորհրդի նախագահության անդամ։ 2002 թ. Տ. Մարությանը պարգևատրվել է Ալ. Թամանյանի ոսկե մեդալով։ Տիրան Մարու-թյանը կյանքից հեռացավ 2007 թ. նոյեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, շրջապատված կնոջ, զավակների և թոռների ուշադ-րությամբ։ Նա հուղարկավորված է Երևանի քաղաքային պան-թեոնում։


Մարությանը բանաստեղծություններ է գրել աշակերտա- կան տարիներից ի վեր։ Նրա գրվածքների վերաբերյալ դրականորեն են արտահայտվել Ավետիք Իսահակյանը, Վահագն Դավթյանը, Մարո Մարգարյանը: Առաջին ան- գամ նրա բանաստեղծություններից տպագրվել են «Կա- մուրջներ» ալմանախում (1989), ապա՝ «Գարուն» հանդե- սում (1997, թիվ 2): Բանաստեղծությունների առաջին ծա- վալուն ժողովածուն՝ «Օրեր, տարիներ» վերտառությամբ հրատարակվել է 1999 թ., Մարո Մարգարյանի առաջա- բանով, իսկ երկրորդ ժողովածուն՝ «Կտրվեց մորս թզբեհի թելը»՝ 2003 թ.:
Տ. Մարությանը Ճարտարապետների միության անդամ էր 1935 թ.-ից, պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության երեք պատվոգրերով (1945, 1953, 1960 թթ.), 1961 թ. արժանացել է Հայաստանի վաս- տակավոր շինարարի կոչման, շուրջ երեսուն տարի եղել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանութ- յան ընկերության հանրապետական խորհրդի նախագա- հության անդամ։ 2002 թ. Տ. Մարությանը պարգևատրվել է Ալ. Թամանյանի ոսկե մեդալով։
Տիրան Մարությանը կյանքից հեռացավ 2007 թ. նոյեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, շրջապատված կնոջ, զավակների և թոռների ուշադրությամբ։ Նա հուղարկա- վորված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Վերջին թարմացումներ

Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի
Հուշարձանին առաջին անգամ Տ. Մարությանը անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 93-99)՝ այնտեղ էլ տեղադրելով եկեղեցու վերակազմության գծագրերը: Հետագայում՝ 1989 թ. լույս տեսած «Архитектурные

Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի
Ցուցադրված են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում օգտագործված լուսանկարները, որոնք պատկերում են հուշարձանը մինչև 1926 թ., երբ դեռ կանգուն էր եկեղեցու գմբեթային հատվածը, ինչպես նաև հետագայում Տ. Մարությանի կողմից

Ձորադիրի Սբ. Էջմիածին
Ցուցադրված են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում օգտագործված լուսանկարները, որոնք արտատպություններ են իտալացի հետազոտող Տ. Բ. Ֆրաթադոկքիի աշխատությունից (Tommaso Breccia Fratadocchi, La Chiesa di S. Ejmiacin a Soradir, Roma,