Հուշարձանների լուսանկարներ

Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի

Ցուցադրված են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում օգտագործված լուսանկարները, որոնք պատկերում են հուշարձանը մինչև 1926 թ., երբ դեռ կանգուն էր եկեղեցու գմբեթային հատվածը, ինչպես նաև հետագայում Տ. Մարությանի կողմից արված լուսանկարները: Հուշարձանին առաջին անգամ Տ. Մարությանը անդրադարձել է վերոնշյալ մենագրության մեջ (1976 թ., էջ 93-99)՝ այնտեղ էլ տեղադրելով եկեղեցու...

Տեսնել ավելին...

Արամուսի Ծիրանավոր Սբ. Նշան

Ցուցադրված են Տիրան Մարությանի «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում օգտագործված հուշարձանի լուսանկարները: Ավանատիպ Արամուսի եկեղեցուն Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 46-49)՝ տեղադրելով հուշարձանի հատակագիծը և հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Վերակազմության մյուս գծագրերը հրատարակվում են 1989 թ. «Архитектурные памятники: Звартноц,...

Տեսնել ավելին...

Արջահովիտի Սբ. Գևորգ

Եկեղեցին կառուցվել է VI դարում: 2001 թ. ամբողջությամբ վերականգնվել է՝ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի նախագծով:

Տեսնել ավելին...

Գառնահովիտի Սբ. Գևորգ

Ցուցադրված են հուշարձանի լուսանկարները, որոնց մեծ մասը օգտագործված են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում: Գառնահովիտ գյուղի ավանատիպ եկեղեցուն Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադառնում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (էջ 50-63), որտեղ էլ հրատարակում է վերակազմության նախագիծը: Հուշարձանի մասին տե՛ս նաև Տիրան Մարությանի «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор...

Տեսնել ավելին...

Զվարթնոց

1960 թ. Տ. Մարությանը արդեն կազմել էր Զվարթնոցի իր վերակազմության գծագրերը: 1963 թ. հրատարակվում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությունը, որը հետագայում հիմք է դառնում իր թեկնածուական ատենախոսության համար: Տ. Մարությանը իր աշխատություններով ավարտին է հասցնում Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունը: Նա կազմում է Զվարթնոցի առաջին, երկրորդ, երրորդ հարկաբաժինների, վերնահարկի, վերնահարկ բարձրացող...

Տեսնել ավելին...

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Ցուցադրված լուսանկարների մի մասը օգտագործված է Տիրան Մարությանի տարբեր մենագրություններում: Էջմիածնի սբ. Հռիփսիմեի եկեղեցուն Տ. Մարությանը անդրադարձել է իր «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ.)՝ էջ 77-92, «Архитектурные памятники: Звартноц, Собор Анийской Богоматери...» (1989 թ.)՝ էջ 87-94, «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» (2003 թ.)՝ էջ 84-104 աշխատություններում:

Տեսնել ավելին...

Ձորադիրի Սբ. Էջմիածին

Ցուցադրված են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում օգտագործված լուսանկարները, որոնք արտատպություններ են իտալացի հետազոտող Տ. Բ. Ֆրաթադոկքիի աշխատությունից (Tommaso Breccia Fratadocchi, La Chiesa di S. Ejmiacin a Soradir, Roma, 1971); Ձորադիրի (Սորադիր) Սբ. Էջմիածին եկեղեցու ճարտարապետությանը Տ. Մարությանը առաջին անգամ անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ...

Տեսնել ավելին...

Սանահին

Սանահինի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու մասին տե՛ս Տիրան Մարությանի Սանահնի Ամենափրկիչ եկեղեցու սյունակամարաշարի իրականացման ժամանակը. – «Պատմա-բանասիրական հանդես», 1999, թիվ 2-3, էջ 306-310 և Սանահնի Ամենափրկիչ եկեղեցու կառուցման ժամանակի հարցի շուրջ. – «Պատմա-բանասիրական հանդես», 2001, թիվ 1, էջ 190-201 հոդվածները:

Տեսնել ավելին...

Սիսիանի Սբ. Հովհաննես

Ցուցադրված են եկեղեցու լուսանկարները, որոնց մեծ մասը օգտագործվել են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ: Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու մասին տե՛ս Տիրան Մարությանի «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 100-102) և «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» (1989 թ., էջ 99-101) գրքերում: Տիրան Մարությանը կազմել...

Տեսնել ավելին...