Ձորադիրի Սբ. Էջմիածին

Ցուցադրված են «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում օգտագործված լուսանկարները, որոնք արտատպություններ են իտալացի հետազոտող Տ. Բ. Ֆրաթադոկքիի աշխատությունից (Tommaso Breccia Fratadocchi, La Chiesa di S. Ejmiacin a Soradir, Roma, 1971); Ձորադիրի (Սորադիր) Սբ. Էջմիածին եկեղեցու ճարտարապետությանը Տ. Մարությանը առաջին անգամ անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 64-76), ինչպես նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» գրքում (1989 թ., էջ 84-87): Տ. Մարությանը կազմել է եկեղեցու վերակազմությունը՝ գմբեթի նախնական տեսքով: