Հոդվածներ գիտական մամուլում

Архитектор и ученый. – “Литературная Армения”, 1964, N 5, с. 87-89.

Велики заслуги Тороса Тораманяна перед родным народом, и потому с такой любовью отмечает народ столетие со дня рождения своего достойного сына. Тораманяна называли Комитасом армянского зодчества. “Он величественный певец наших величественных памятников прошлого”, – говорил о нем Аветик Исаакян. До Тораманяна армянская архитектура мало кому была известна. Сведения случайных путешественников,…

Տեսնել ավելին...

Զվարթնոցի կործանման պատճառները. – «Գիտություն և տեխնիկա», 1966, թիվ 4, էջ 6-9

Աշխարհի հին ժողովուրդներ եգիպտացիների, հույների, հռոմեացիների և մյուսների շարքում հայ ժողովուրդն էլ դեռևս հին ժամանակներում ստեղծեց դասական, համամարդկային արժեք ներկայացնող իր ազգային ճարտարապետությունը։ Մեր ճարտարապետությունը տիպերի իր բազմազանությամբ աշխարհում հավասարը չունի։ Դեռևս վաղ միջնադարում հայ ճարտարապետությունը ձևակերպվել, ձևավորվել է իբրև ինքնատիպ ոճ՝ հայկական ոճ, տալով Էջմիածին, Մաստարա, Բագարան, Հռիփսիմե, Զվարթնոց……

Տեսնել ավելին...

«Գիրք թղթոցն» ու Մցխեթայի խաչը. – «Գիտություն և տեխնիկա», 1968, թիվ 5, էջ 44-52

Վրաստանի Մցխեթա բնակավայրի դիմաց, այն բլուրի վրա, որտեղ այժմ գտնվում է հնադարյան Ջվարի տաճարը, Վրաստանի քրիստոնեություն ընդունելու ժամանակներից կանգնած է եղել այդ հավատի սիմվոլը հանդիսացող մի խաչ: Ահա այդ խաչի պատմությանն է նվիրված մեր պատմահայր Մովսես Խորենացու պատվածքից ստորև բերվող հատվածը: «Մի կին Նունե անունով, սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում,…

Տեսնել ավելին...

Զվարթնոց. – «Գարուն», 1980, թիվ 5, էջ 48-56

Դեռևս յոթերորդ դարի կեսերին Էջմիածնից արևելք՝ մոտ երեք կիլոմետրի վրա կառուցվում է հայ շինարարական արվեստի գլուխգործոցներից մեկը՝ Զվարթնոցի տաճարը։ Ինչպես կառուցման ժամանակակից, այնպես էլ հետագայի մեր միջնադարի մատենագիրները ձոներ են նվիրում Զվարթնոցին և խորին ակնածանքով ու բարի խոսքով հիշում ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Գ Շինողին, որն իր ժամանակի ականավոր քաղաքական…

Տեսնել ավելին...

Ավանի տաճարի կառուցման ժամանակը. – Հայկ. ՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», 1980, թիվ 2, էջ 69-76

Հայաստանի առաջին բաժանումից (387) 204 տարի անց՝ 591 թ., այն երկրորդ անգամ բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Եթե 387 թ. բաժանման գիծն անցնում էր Կարինով, ապա 591 թ. այդ գիծը շարժվեց դեպի արևելք: Արարատյան նահանգի զգալի մասը սահման ունենալով Ազատ գետը, պարսկականից անցավ բյուզանդական տիրապետության տակ: Մորիկ կայսեր (582-602) հրամանով…

Տեսնել ավելին...

Վերակազմության վեց նախագիծ մեկ տաճարի համար. – «Բանբեր Երևանի համալսարանի», 1980, թիվ 3, էջ 96-109

Ճարտարապետության պատմությանը հայտնի է, որ եպիսկոպոս Ներսես Տայեցին, որ հետագայում (641) կարգվում է Ամենայն հայոց կառողիկոս, դեռևս 630-ական թթ. իր հայրենի Իշխանում, որ հայ նախարարներից հայտնի Մամիկոնյանների պապենական կալվածքն էր, կառուցում է Իշխանի հայտնի տաճարը: Այն անցած ավելի քան 1300 տարիների ընթացքում, որոշակի փոփոխություններ կրելով հանդերձ, պահպանում է իր կանգուն…

Տեսնել ավելին...

О пятикупольной композиции Аванского кафедрального собора. – Второй Международный симпозиум по армянскому искусству. Сборник докладов. Ереван, 1981, том 2, с. 61-65

Пятикупольные церкви - один из интересных и важных типов культовых сооружений. Между тем от древнейших сооружений этого типа почти не осталось следов, и о них мы знаем только из имеющихся описаний. Лишь некоторые из них сохранились до наших дней в полуразрушенном состоянии. В специальной литературе первым известным пятикупольным памятником считается…

Տեսնել ավելին...

Banak: Six Projects for its Reconstruction. – Armenian Studies in Memoriam Haig Berberian, Editor – Dickran Kouymjian, Lisboa, Galouste Gulbenkian Foundation, 1986, pp. 517-546.

It is well known in the history of Armenian architecture that bishop Nerses Tayeci, who was later (641) elected catholicos, had already in the 630s in his native town Isxan, the ancestral estate of the famous Mamikonian naxarar family of Armenia, constructed the important church of Ishan. The edifice, though…

Տեսնել ավելին...

Զվարթնոց. կոթողի ճակատագիրը։ Զվարթնոցի վերականգնման հարցի շուրջ. – «Կուլտուր-լուսավորական աշխատանք», 1987, թիվ 1, էջ 24-29

Զվարթնոցը հայ ճարտարապետության այն հուշարձանն է, որ իրավամամբ վաստակել է ազգային ճարտարապետական կոթող կոչվելու իրավունքը և որով հետաքրքրվում են ամենքը՝ ինչպես մեր աշխատավորության լայն շրջանները, այնպես էլ այդ հուշարձանին ծանոթ աշխարհի գիտնականները։ Բնականորեն հետաքրքրվողներին ամենից շատ հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր է Զվարթնոցը վերականգնել և արդյոք վերականգնելու մտադրություն կա՞։…

Տեսնել ավելին...

Типологическая принадлежность храма на горе Килисадаг. – «Պատմա-բանասիրական հանդես», 1989, թիվ 2, էջ 181-187

При археологических раскопках на территории Азербайджанской ССР часто обнаруживаются памятники средневековой архитектуры - остатки сооружений культового наьначения, построенные когда-то проживающими здесь христианскими общинами. Таковые, по понятной причине, вызывают интерес также у занимающихся историей армянской архитектуры. При этом имеется в виду то обстоятельство, что искусство и архиткетура исторического Агванка (Кавказской Албании),…

Տեսնել ավելին...

Լենինգրադի Իսահակիևյան տաճարի ճարտարապետ Ա. Ռինալդիի նախագծի մասին. – Հայկ. ՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», 1989, թիվ 11, էջ 54-60

Լենինգրադի Իսահակիևյան տաճարը, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ Պետերբուրգի գլխավոր եկեղեցին էր, չորրորդն է այդ անունով այնտեղ կառուցված եկեղեցիներից: Առաջինը 1710 թ. հիմնադրվել և կառուցվել էր Սենատի հրապարակում, Պետրոս Մեծի անմիջական ցուցումով. այն փայտակերտ էր, չափերով՝ փոքր: Կարճ ժամանակ անց՝ 1717-1727 թթ. այդ եկեղեցին վերափոխվում, դարձվում է քարակերտ:

Տեսնել ավելին...

When was Ani Cathedral Constructed? – Armenian Review, Winter 1990, volume 43, number 4/172, pp. 95-110.

At first glance, the question posed by the title of this article may give rise to disbelief: Isn't the time of construction clear and well accepted in specialist circles and literature? As will be shown in this article a clarification has become an urgent necessity in our times. Since the…

Տեսնել ավելին...

Кафедральный храм в Аване. – “Звартноц”, 1991, N 8-9, с. 54-56.

Это выдающееся сооружение наряду со Звартноцом, Птгни, кафедральным собором Ани и другими древнейшими памятниками армянской архитектуры воплотило в себе совокупность творческих достижений армянского народа, став образцом подражания для новых поколений строителей и зодчих. Армянские памятники этого ряда, созданные, главным образом, в раннем средневековье и несколько позднее, в значительной мере разрушены…

Տեսնել ավելին...

Եկեղեցաշինության նոր դարաշրջանը. – «Արվեստ», 1997, թիվ 6-7, էջ 14-15

Եկեղեցաշինության նոր դարաշրջան է սկսվում մեր օրերում: Այն սկսվում է տարերայնորեն, հավատացյալների նախաձեռնությամբ և միջոցներով, որը գնալով արագություն է հավաքում: Հավանաբար այն զգալի ծավալներ կընդգրկի և որո-շակի տեղ կզբաղեցնի հանրապետությունում տարվելիք ընդհանուր շինարարության կողքին, հենց որ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատվի, ժողովրդական տնտեսության իրավիճակը բարելավվի: Ինչպես ամեն մի շինարարական ձեռնարկ, այնպես էլ…

Տեսնել ավելին...

Հեղինակային իրավունքը ճարտարապետների առօրյայում. – «Արվեստ», 1997, թիվ 7-8, էջ 18-19

Մեր իրականության մեջ ճարտարապետների հեղինակային իրավունքներին անդրադարձել է մեծանուն վիպասան Ստեփան Զորյանը: Նա անտարբեր չէր անցնում քաղաքում, ավանում կամ որևէ գյուղում կառուցված հաճելի տպավորություն ստեղծող շինության մոտով և հետաքրքրվում էր նրա հեղինակով, մինչ շիոնւթյան վրա այդ մասին ոչինչ գրված չէր գտնում ու բողոքում էր դրա դեմ: Նա այն միտքն է…

Տեսնել ավելին...

Կեղծիքը չի կպչում հուշարձաններին. – «Գարուն», 1997, թիվ 3, էջ 85-87

1946 թ. ՀԽՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ պատմության ինստիտուտը 4000 տպաքանակով հրատարակեց Ն. Մ. Տոկարսկու "Архитектура древнвй Армении" գիրքը (պատասխանատու խմբագիր՝ Հ. Ա. Օրբելի): Վրաց պատմաբանների և արվեստագետների շրջանում գիրքն ընդունվեց խիստ անբարյացակամ և ենթարկվեց անողոք քննադատության: Հաջորդ տարի լույս տեսավ Ս. Ջանաշիայի բրոշյուրը՝ "Об одном примере искажения исторической правды (по…

Տեսնել ավելին...

Գոթակա՞ն, թե հայ-գոթական ճարտարապետական ոճ. – «Գարուն», 1997, թիվ 7, էջ 54-56

Հայ ճարտարպետությունն իր երրորդ վերածննդի տարիներն նոր, մեծամեծ նվաճումների հասավ։ 10-րդ դարի ընթացքում ստեղծվեցին մեկը մյուսին գերազանցող ճարտարապետական կոթողներ, այդ թվում Անիի Մայր տաճարը, Առաքելոցը, Գագկաշենը, Աբուհամրենցը, 11-րդ դարի սկզբում՝ Մարմաշենի համալիրը և այլ հրաշալի կառույցներ։ Այդ շինությունների արտաքին և ներքին ձևավորումներում տեղ էին գտնում ժամանակի ճաշակին ու ըմբռնումներին համապատասխան…

Տեսնել ավելին...

Հարատևող թյուրիմացություն. – «Գարուն», 1998, թիվ 2, էջ 39-41

Զվարթնոցն իր կառուցման օրվանից արժանացել է փառքի ու գովեստների։ Միջնադարի մեր բոլոր անվանի պատմիչները թողել են հիացական արտահայտություններ՝ ուղղված տաճարի վեհությանը։ Կառուցվելով 642-652 թթ. ընթացքում՝ Զվարթնոցը կանգուն գոյատևել է մինչև տասներորդ դարի 70-ական թվականները՝ շուրջ 300-330 տարի։ 641 թ. Հայաստանի իշխան Թեոդորոս Ռշտունու առաջարկով Տայքի Մամիկոնյանների հոգևոր թեմի եպիսկոպոս Ներսեսին…

Տեսնել ավելին...

Սանահնի Ամենափրկիչ եկեղեցու սյունակամարաշարի իրականացման ժամանակը. – «Պատմա-բանասիրական հանդես», 1999, թիվ 2-3, էջ 306-310

IX-X դդ. հայ ճարտարապետությունն իր հիմքում ուներ VII դարում ստեղծված նորաձևություններ, որոնցից եր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ Զվարթնոց տաճարի առաջին աստիճանի արտաքին թմբկապատի ներքին հարթությունը ձևավորող դեկորատիվ սյունակամարաշարը (սյուներն ունեին 20 սմ տրամագիծ և 6-7 մ բարձրություն): Նորաստեղծ այդ մոտիվը մինչև VII դարը աննախադեպ էր ու կիրառվել էր առաջին անգամ: Նույն…

Տեսնել ավելին...

Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետության առանձնահատկությունները. – «Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը» ժողովածու, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2000, էջ 217-225

Գառնիի հեթանոսական տաճարի արևմտակողմին կպած, բոլորակ հատակագծով, զգալի չափերի քրիստոնեական տաճար ենք ունեցել, որը հայ ճարտարապետության վաղ միջնադարի կարևոր հուշարձաններից է: Մեզ են հասել տաճարի արևելյան մասի հիմնապատերը, պատերի ստորին մասի շարքերից փոքր հատվածներ՝ մեծ մասամբ զրկված տուֆի երեսապատումից, ինչպես և մի քանի պատամիջի զանգվածներ, որոնցից մեկը՝ միջին չափերի: Էջմիածնի…

Տեսնել ավելին...

1248 տարի և մեկ դար. – «Գիտություն և տեխնիկա», 2000, թիվ 4-6 (437-439), էջ 20-25

Սանկտ Պետերբուրգի կայսերական ակադեմիայի հնագիտական հանձ­նա­ժողովի թույլտվությամբ և Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի հովանավորությամբ 100 տարի առաջ Էջմիածնի վարդապետ, բանասեր, հնագետ Խաչիկ Դադյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ սկսվեցին Զվարթնոց տաճարի պեղումները։ Զվարթնոց կամ Վաղարշապատի սուրբ Գրիգոր տաճարը, որը հայ ժողովրդի շինարարական, կառուցողական վսեմ հանճարի արտահայտությունն էր, կառուցվել էր Ներսես Գ. Տայեցի (Իշխանցի)…

Տեսնել ավելին...

Սանահնի Ամենափրկիչ եկեղեցու կառուցման ժամանակի հարցի շուրջ. – «Պատմա-բանասիրական հանդես», 2001, թիվ 1, էջ 190-201

Սանահնի և Հաղբատի վանքերը, որ եղել են Տաշիր-Ձորագետի հոգևոր կենտրոնը, հիմնադրվել են X դարի երկրորդ կեսի ընթացքում, Անիի Բագրատունյաց թագավորության օրոք: Սանահնի վանքի գլխավոր՝ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է Աշոտ III Ողորմածի (թագավորել է 953-977 թթ.) կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ: Եկեղեցու կառուցումն ավարտվել է 966 թվականին: Եկեղեցու արևելյան ճակատի դեկորատիվ սյունակամարաշարը…

Տեսնել ավելին...

Լեկիթի բոլորակ տաճարը. – «Հանդէս Ամսօրեայ», 2001, էջ 281-354

Ադրբեջանի յանրապետութեան տարածքում տարուող հնագիտական պեղումների ընթացքում յաճախ բացւում են երբէմն այդտեղ ապրած քրիստոնեական համայնքների կառուցած հաւատքի ու պաշտամունքի, բնակելի ու արտադրական նշանակութեան շինութիւնների, բնակատեղիների ու դամբարանների մնացորդներ, վաղ ու զարգացած միջնադարի ճարտարապետական յուշարձաններ: Այդպիսիք, ինչ խօսք, հետաքրքրութիւն են յարուցում նաեւ հայ ճարտարապետութեան պատմութեամբ զբաղւողների մօտ:

Տեսնել ավելին...

Կրկին Սեն-Շապելի հարթաքանդակների մասին. - «Ճարտարապետություն, շինարարություն», 2011, թիվ 9, էջ 36-39

Որևէ հուշարձանի վերակազմություն նախագծելիս նախ ուսումնասիրվում են պեղումներով բացված բոլոր մնացորդները, այնուհետև արձանագրությունները, մանրակերտը, եթե բախտի բերմամբ այդպիսին եղել է, նաեւ նույն ժամանակներում կառուցված նույնատիպ հուշարձանները, գրավոր նկարագրությունները, նկարչության եւ մանրանկարչության, քանդակագործության եւ կիրառական արվեստի գործերը, որոնք այս կամ այն չափով, ուղղակի կամ անուղղակի առնչվում են տվյալ հուշարձանի հետ:

Տեսնել ավելին...

Խոսք գործընկերոջ մասին տարիների հեռվից... Սոս Մանուկյան. - «Ճարտարապետություն, շինարարություն», 2011, թիվ 11-12, էջ 40-43»

Դարերի լռությունից հետո հայ ճարտարապետությունը թեւակոխեց իր նոր վերածնությունը՝ աննախադեպ իր նշանակությամբ եւ մասշտաբներով: Անցած 50 տարիների ընթացքում հայ շինարարական արվեստը բուռն ծաղկում ապրեց, ճարտարապետական այնպիսի գործեր ստեղծվեցին, որոնք հանդիսացան նոր գլուխգործոցներ եւ, որպես այդպիսիք արժանացան ընդհանուր ճանաչման: Մի առիթով մեր վաղամեռիկ տաղանդավոր ճարտարապետ Հովհաննես Մարգարյանը միութենական հանդեսներից մեկում գրել…

Տեսնել ավելին...

Կրկին Սեն-Շապելի հարթաքանդակների մասին. - «Հանդէս Ամսօրեայ», 2011, էջ 503-528

Ո­րե­ւէ յու­շար­ձա­նի վե­րա­կազ­մու­թիւն նա­խագ­ծե­լիս ա­ւե­րա­կից վերց­ւում է հնա­րա­ւոր ա­ռա­ւե­լա­գոյ­նը, քա­նի որ դա ա­մե­նա­կա­րե­ւորն է եւ եր­բեմ­նի կան­գուն յու­շար­ձա­նին առա­ւել մօտ, ճշմար­տան­ման նա­խա­գիծ ստեղ­ծե­լու հա­մար: Բո­լոր դէպ­քե­րում, որ­պէս կա­նոն, նախ ու­սում­նա­սիր­ւում են պե­ղում­նե­րով բա­ցուած յու­շար­ձա­նի բո­լոր մնացորդ­ներն ի­րենց տե­ղում, այ­նու­հե­տեւ ար­ձա­նա­գրու­թիւն­նե­րը, ման­րա­կեր­տը, ե­թէ բախ­­տի բեր­մամբ այդ­պի­սին ե­ղել է, նաեւ՝ նոյն ժա­մա­նակ­նե­րում…

Տեսնել ավելին...

Աստված հալալ անի, Ռաֆո, քո վաստակը, քո հացը... - «Ճարտարապետություն, Շինարարություն», #8 (114) օգոստոս 2015

Ռաֆայել Իսրայելյան, ահա մի անուն, որը պայծառորեն դրոշմվեց հայ արվեստի ու ճարտարապետության պատմության քարեղեն պաստառի վրա, եւ որը մնալու է անջնջելի ու տեսանելի հեռվից, գալիք բոլոր սերունդներին: Ռաֆայել Իսրայելյանը հանկարծակի հայտնվեց մեզանում, չէ որ նրա մասնագիտական ուսումնառությունը ընթացել էր ոչ Երեւանում, սկզբնապես՝ Թբիլիսիում, ապա՝ Լենինգրադում, սակայն ամեն ինչ տեղի էր…

Տեսնել ավելին...