Գեղակերտ (նախկին՝ Սամաղար)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Հատակագծում օգտագործվել են շառավղային և ուղղանկյուն դասավորությամբ փողոցների համակարգեր: Վաղարշապատից գյուղ մտնող ճանապարհը ավարտվում է գյուղի գլխավոր հրապարակում՝ ակումբի շենքին հատկացված առանցքային տեղով: