Ալաշկերտ (նախկին՝ Սովետական)

Գլխավոր հատակագիծը կազմվել է 1937 թ.: Գյուղի կենտրոնական հատվածը ստեղծված է ներգծված վեցանկյունների շարքով: Գյուղ մտնող գլխավոր ճանապարհը տանում է ուղիղ դեպի հասարակական շենքերով ձևավորված կենտրոնական վեցանկյուն հրապարակ, որտեղ ճանապարհի առանցքով գյուղի ակումբի շենքն է: Հրապարակին արտագծված հաջորդ վեցանկյուն զանգվածում տարբեր բնույթի հասարակական շենքեր են և կանաչապատ տարածքներ: Վերջին արտաքին վեցանկյուն գոտին բաժանված է բնակելի սեկտորների, որոնց կենտրոնում տարբեր նշանակության շենքեր են՝ հիվանդանոց-ծննդատուն, մսուր-մանկապարտեզ: