Ամբերդ (նախկին՝ Ֆրանգանոց)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1935 թ: Հատակագծի արևմտյան առանձնացված անկյունում նախատեսված են եղել կոլտնտեսության ֆերմայի շենքերը, իսկ արևելյան կողմում են դպրոցի շենքը և սպորտային հրապարակը: Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը գրքում» (1956 թ.) կարդում ենք. «Ուղղանկյուն և շառավղային կոմպոզիցիաների յուրահատուկ զուգակցում տեսնում ենք Ֆրանգանոց և Զառ գյուղերում, որտեղ յուրաքանչյուր դեպքում, ելնելով տեղանքի կոնկրետ պայմաններից և հատկապես պահպանված ճանապարհների ուղղություններից, հեղինակը կարողացել է ստանալ հետաքրքիր լուծումներ»: Գյուղի կենտրոնական հրապարակը ստեղծվել է երկու գլխավոր փողոցների հատման և շառավղային փողոցների կենտրոնը հանդիսացող հատվածում: