Գայ (նախկին՝ Ներքին Խաթունարխ)

Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Հնգանիստ շառավղային հորինվածքով, «իդեալական քաղաքների» սկզբունքով նախագծված հատակագիծը ազդեցություն է կրել դեռևս 1922 թ. Ա. Թամանյանի կողմից նախագծված Լուկաշին գյուղից, որը նախատեսվում էր Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի համար: