Հյուսիսային պողոտա

Տիրան Մարությանը Հյուսիսային պողոտան մշտապես պատկերացնում էր որպես կանաչապատ զբոսայգի և քանիցս մամուլում հանդես էր գալիս իր այդ առաջարկությունով: Ներկայացված բոլոր տարբերակներում պողոտան աստիճանաբար լայնանում է դեպի Օպերայի հրապարակ՝ իր երկու կողմերում ունենալով տարբեր չափերի կանաչապատ տարածություններ, իսկ Տերյան փողոցը իջեցված է Հյուսիսային պողոտայի հետ հատման մասում՝ այն ավելի քիչ մասնատված պահելու նպատակով: Հյուսիսային պողոտայի խնդրին Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադառնում է 1954 թ.-ին «Հյուսիսային պողոտա» հոդվածում (Գրական թերթ, 18 օգոստոսի): Հետագայում ավելի մանրամասն «Արագացնել, բայց և բացառել շտապողականությունը», Երեկոյան Երևան, 22 հոկտեմբերի 1975 թ., «Այսպիսի տարբերակով (Երևանի Հյուսիսային պողոտայի մասին)», Երեկոյան Երևան, 16 նոյեմբերի 1981 թ., «Կրկին Հյուսիսային պողոտայի մասին», Երեկոյան Երևան, 16 դեկտեմբերի 1987 թ. հոդվածներում: Տե՝ս նաև «Չասված խոսք Հյուսիսային պողոտայի մասին», 1988 թ. և «Երևանի Հյուսիսային պողոտան», 1999 թ. անտիպ հոդվածները: