Գյուղական փոքր հիդրոէլեկտրակայաններ

Մարտունի ՀԷԿ

Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մերձակայքում: Գլխավոր երկայնական ճակատը մշակված է պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող եռաստիճան խորշերի մեջ դրված պատուհաններով: Այդ մոտիվի մասին ճարտարապետն իր ինքնակենսագրական հուշերում գրում է. «Այս փոքրիկ հէկ-ի շենքի ճակատը մշակելիս առաջին անգամ հանրապետությունում (1936 թ.) իմ կողմից կիրառվեց դուռ-պատուհանների...

Տեսնել ավելին...

Մարտունի գյուղի ՀԷԿ

Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղում (նախկին՝ Մարտունիկ): Հիդրոկայանի երկայնական ճակատին չորս կամարակապ պատուհաններ են, որոնք միմյանց հետ կապված են զույգ կիսասյուներից կազմված և քանդակազարդ խոյակներով ավարտվող որմնասյուներով: Ճակատի անկյունային հատվածը զգալիորեն բարձր է հիմնական պատից և ավարտվում է ճակտոնով, իսկ նրա ստորին հատվածում...

Տեսնել ավելին...

Այգեձոր ՀԷԿ

Կառուցվել է 1936-37 թթ.: Հիդրոկայանը գտնվում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում: Գլխավոր ճակատը մշակված է թվով չորս բարձր, պրոֆիլի ձևավոր հատվածքով մշակված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններով, որոնց միջև՝ պատի ստորին հատվածում, կիսաշրջանաձև աստիճանաբար պատի մեջ խորացող բարավորներով պատուհաններ են: Ճակատի աջակողմյան եզրը ավարտվում է ճակտոնով պսակված հիմնական կառուցվածքից բարձր ծավալով:...

Տեսնել ավելին...

Վարդենիս ՀԷԿ

Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում: Պատերը սրբատաշ քարից են: Երկայնական ճակատներին հինգական երկար ձգված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններ են: Ճակատի անկյունային ճակտոնով պսակված հատվածը զգալիորեն առաջ է պատի հարթությունից: Անկախությունից հետո արված լուսանկարներում հիդրոկայանը կիսավեր վիճակում է՝ ամբողջությամբ քանդված է հիմնական սրահի տանիքը, ապամոնտաժված են դռներն...

Տեսնել ավելին...

Ազատեկ ՀԷԿ

Կառուցվել է 1937 թ.: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում: Շենքի արտաքին պատերը քրքատաշ քարից են: Հորինվածքի կենտրոնական մասը կազմում են չորս խոշոր կամարակապ պատուհանները: Ճակատի պահպանված արխիվային գծագրում յուրաքանչյուր լայն պատուհանը պսակված էր երկթեք ճակտոնաձև վերջավորությամբ, ի տարբերություն իրականացված հորիզոնական քիվի:

Տեսնել ավելին...

Կարճաղբյուր ՀԷԿ

Կառուցվել է 1937 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի (նախկինում՝ Գյոդաքբուլաղ) մոտակայքում: Ճակատի գծագրում երևում է, որ շենքը դրված է բարձր եռաստիճան որմնախարսխի վրա: Ճակատի եզրերում՝ կամարաձև խորշերի մեջ, մեկական բացվածք է:

Տեսնել ավելին...

Ագարակ ՀԷԿ
Ագարակ ՀԷԿ

Նախագծվել է 1946 թ.: Հիդրոէլեկտրոկայանը գտնվում է Լոռու մարզի Ագարակ գյուղի մերձակայքում: Կառուցված է մաքուր տաշված մոխրագույն քարից: Ընդերկայնական ճակատը լուծված է երեք լայն որմնամույթերով և դրանց միջև դասավորված բարձր պատուհաններով: Որմնամույթերի ստորին հատվածում կիսաշրջանաձև, պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող պատուհաններ են:

Տեսնել ավելին...

Արտաշատ ՀԷԿ

Կառուցվել է 1938 թ.: Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը» գրքում (1956 թ.) կարդում ենք. «Միջկոլտնտեսային հիդրոկայանների մեջ իր ընդհանուր չափերով աչքի է ընկնում Արտաշատի հիդրոկայանը (ճարտ. Տ. Մարության), որն ըստ իր հիմնական կոմպոզիցիայի, մի ընդարձակ դահլիճ է աջակողմյան մասում դասավորված սենյակներով: Գլխավոր ճակատը երեսպատված է դարչնագույն տուֆով և մշակված...

Տեսնել ավելին...

Գավառ ՀԷԿ

Կառուցվել է 1940 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ (նախկին՝ Նոր Բայազետ) քաղաքում: Հիդրոկայանը կառուցված է քրքատաշ բազալտ քարից: Գլխավոր ճակատը մշակված է հինգ ձգված պատուհաններով: Այդ պատուհանների պայտաձև ուրվագծով բարավորները աստիճանաբար խորանում են պատի հաստության մեջ, ընդ որում՝ փոխվում է ամեն հաջորդ պայտաձև բարավորի կենտրոնը: Նկարագրված մոտիվը, որն առաջին...

Տեսնել ավելին...

Ողջի ՀԷԿ

Կառուցված է 1948 թ. Սյունիքի մարզի Ողջի գետի վրա: Գլխավոր ճակատը մշակված է դեպի ներս գնացող պարզ կողադեմով, կամարաձև վերջավորությամբ թվով վեց պատուհաններով:

Տեսնել ավելին...

Ջրախորի ՀԷԿ

Նախագծվել է Սյունիքի մարզի Ողջի գետի վտակ՝ Ջրախորի վրա, 1951 թ.: Շենքի ճակատները նախատեսվել են Արթիկի տուֆից: Գլխավոր ճակատի հորինվածքի հիմքում երեք զույգ կամարակապ պատուհաններն են՝ միացված որմնամույթերով: Յուրաքանչյուր զույգ պատուհանը պսակվում է երկթեք ճակտոնով՝ ինչպես Ազատեկ ՀԷԿ-ի նախագծում:

Տեսնել ավելին...

Հերհերի ջրամբարին առընթեր ՀԷԿ

Կառուցվել է 1986 թ.: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտ: Պատերը բազալտ քարից են, ցոկոլային հատվածը՝ քրքատաշ մշակմամբ: Հիդրոկայանի գլխավոր ճակատի հորինվածքը բաժանված է երեք մասի, որոնցից երկուսը մշակված են լայնաթռիչք, քիչ շեշտված պայտաձևությամբ պատուհաններով, իսկ երրորդ մասում հիդրոկայանի դարպասներն են՝ առնված պարզ հատվածքով շրջանակի մեջ:

Տեսնել ավելին...