Ազատեկ ՀԷԿ

Կառուցվել է 1937 թ.: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում: Շենքի արտաքին պատերը քրքատաշ քարից են: Հորինվածքի կենտրոնական մասը կազմում են չորս խոշոր կամարակապ պատուհանները: Ճակատի պահպանված արխիվային գծագրում յուրաքանչյուր լայն պատուհանը պսակված էր երկթեք ճակտոնաձև վերջավորությամբ, ի տարբերություն իրականացված հորիզոնական քիվի: