Մարտունի ՀԷԿ

Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մերձակայքում: Գլխավոր երկայնական ճակատը մշակված է պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող եռաստիճան խորշերի մեջ դրված պատուհաններով: Այդ մոտիվի մասին ճարտարապետն իր ինքնակենսագրական հուշերում գրում է. «Այս փոքրիկ հէկ-ի շենքի ճակատը մշակելիս առաջին անգամ հանրապետությունում (1936 թ.) իմ կողմից կիրառվեց դուռ-պատուհանների բացվածքների շրջանակների աստիճանաբար պատի թանձրության մեջ խորացող մոտիվը։ Այն կիրառում գտավ իմ հետագա գրեթե բոլոր նախագծերում, այդ թվում Գյումուշ (այժմ Արգել) հէկ-ի նախագիծը մշակելիս (1940/41 թթ.), Սևան հէկ-ի գլխավոր վահանի շենքի նախապատերազմական տարբերակում (1940 թ.), Բայազե­տի փոքր հէկ-ի շենքում (1940 թ.), Երևանի կոոպտեխնիկումի առաջին հարկի ճակատում և այլուր։ Այս մոտիվը հետագա տարիներում իրենց շինություններում գործադրեցին մեր բոլոր ճարտարապետները, ոչ միայն կրտսերները, այլև ավագները»: