Հերհերի ջրամբարին առընթեր ՀԷԿ

Կառուցվել է 1986 թ.: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտ: Պատերը բազալտ քարից են, ցոկոլային հատվածը՝ քրքատաշ մշակմամբ: Հիդրոկայանի գլխավոր ճակատի հորինվածքը բաժանված է երեք մասի, որոնցից երկուսը մշակված են լայնաթռիչք, քիչ շեշտված պայտաձևությամբ պատուհաններով, իսկ երրորդ մասում հիդրոկայանի դարպասներն են՝ առնված պարզ հատվածքով շրջանակի մեջ: