Արտաշատ ՀԷԿ

Կառուցվել է 1938 թ.: Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը» գրքում (1956 թ.) կարդում ենք. «Միջկոլտնտեսային հիդրոկայանների մեջ իր ընդհանուր չափերով աչքի է ընկնում Արտաշատի հիդրոկայանը (ճարտ. Տ. Մարության), որն ըստ իր հիմնական կոմպոզիցիայի, մի ընդարձակ դահլիճ է աջակողմյան մասում դասավորված սենյակներով: Գլխավոր ճակատը երեսպատված է դարչնագույն տուֆով և մշակված ուժեղ կամարաշարքերով: Քարի մշակման տարբեր ձևերը, երբ մաքուր տաշված արխիվոլտները կոնտրաստ են ստեղծում պատի ընդհանուր հարթության կոպիտ տաշած ֆոնի հետ, ներդաշնակ կերպով կապում են ամբողջ կառուցվածքը շենքի հետևում բարձրացող բլրաշարքի լերկ լանջերի և ապառաժների հետ»: