Գավառ ՀԷԿ

Կառուցվել է 1940 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ (նախկին՝ Նոր Բայազետ) քաղաքում: Հիդրոկայանը կառուցված է քրքատաշ բազալտ քարից: Գլխավոր ճակատը մշակված է հինգ ձգված պատուհաններով: Այդ պատուհանների պայտաձև ուրվագծով բարավորները աստիճանաբար խորանում են պատի հաստության մեջ, ընդ որում՝ փոխվում է ամեն հաջորդ պայտաձև բարավորի կենտրոնը: Նկարագրված մոտիվը, որն առաջին անգամ ճարտարապետը փորձարկում է Գավառի ՀԷԿ-ում, այնուհետև հաջողությամբ կիրառում է Արգել ՀԷԿ-ի (նախկին՝ Գյումուշ) ճակատներում: Գավառի ՀԷԿ-ի պատուհանների բարավորների վերին՝ պատի հետ նույն հարթության մեջ գտնվող շարքը, նույնպես քրքատաշ է, իսկ ստորին երկու շրջանակները իրականացված են սրբատաշ քարով: Կողային ճակատը եզրերում ավարտվում է աշտարակաձև ծավալներով: