Ջրախորի ՀԷԿ

Նախագծվել է Սյունիքի մարզի Ողջի գետի վտակ՝ Ջրախորի վրա, 1951 թ.: Շենքի ճակատները նախատեսվել են Արթիկի տուֆից: Գլխավոր ճակատի հորինվածքի հիմքում երեք զույգ կամարակապ պատուհաններն են՝ միացված որմնամույթերով: Յուրաքանչյուր զույգ պատուհանը պսակվում է երկթեք ճակտոնով՝ ինչպես Ազատեկ ՀԷԿ-ի նախագծում: