Վերակազմություններ

Աղթամարի Սբ. Խաչ

Հուշարձանի մասին Տիրան Մարությանը առաջին անգամ գրում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 111-116): Այնտեղ էլ հրատարակվում է եկեղեցու հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Աղթամարի Սբ. Խաչի մասին տե՛ս նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» գրքում (1989 թ., էջ 103-105):

Տեսնել ավելին...

Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի

Հուշարձանին առաջին անգամ Տ. Մարությանը անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 93-99)՝ այնտեղ էլ տեղադրելով եկեղեցու վերակազմության գծագրերը: Հետագայում՝ 1989 թ. լույս տեսած «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» մենագրությունում, հրատարակվում է եկեղեցու արևմտյան ճակատի վերակազմության երկրորդ տարբերակը (էջ 97):

Տեսնել ավելին...

Անիի Առաքելոց եկեղեցի

10-11-րդ դարերի հինգ գմբեթանի (կենտրոնական մեծ և չորս փոքր անկյունային) եկեղեցու վերակազմությունը կատարվել է այն չափագրած և ուսումնասիրած Թ. Թորամանյանի նյութերի հիման վրա: Վերակազմությունն առաջին անգամ հրատարակվել է «Ավանի տաճարը» գրքում (1976 թ.), իսկ ավելի մանրամասն մշակված տարբերակը՝ «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» գրքում (2003 թ.):

Տեսնել ավելին...

Ավանի տաճարը

1976 թ. հրատարակվում է Տիրան Մարությանի «Ավանի տաճարը» մենագրությունը: Դեռևս 20-րդ դարասկզբին ճարտարապետ Թորոս Թորամանյանը հանգում է այն մտքին, որ Ավանի տաճարը եղել է հինգ գմբեթանի հորինվածքով: Տ. Մարությանը հուշարձանի տեղում կատարած մանրամասն հետազոտության արդյունքների հիման վրա կազմում է եկեղեցու վերակազմության նախագիծը՝ հաստատելով Թորամանյանի դրույթը Ավանի հինգգմբեթանի հորինվածքի վերաբերյալ:

Տեսնել ավելին...

Ավանատիպ տաճարների հատակաձևի կազմավորման ընթացքը և կանոնական համակարգը

Հիմնվելով Ավանատիպ տաճարների իր ուսումնասիրությունների վրա, Տիրան Մարությանը բացահայտում է նրանց հատակագծերի ստեղծման կանոնական համակարգը և օրինաչափությունները, որոնք շարադրված են իր «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (էջ 166-170):

Տեսնել ավելին...

Ատենի Սբ. Սիոն

Ատենի Սբ. Սիոն Ավան-Հռիփսիմեատիպ եկեղեցին գտնվում է Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում: Այն կառուցվել է հայազգի Թոդոսակ ճարտարապետի կողմից VII դարում: Եկեղեցու մասին Տիրան Մարությանը առաջին անգամ գրում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 149-157) , այնհուհետև՝ «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» (1989 թ., էջ...

Տեսնել ավելին...

Արամուսի Ծիրանավոր Սբ. Նշան

Ավանատիպ Արամուսի եկեղեցուն Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 46-49)՝ տեղադրելով հուշարձանի հատակագիծը և հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Վերակազմության մյուս գծագրերը հրատարակվում են 1989 թ. «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» գրքում՝ եկեղեցուն նվիրված գլխում (էջ 79-81):

Տեսնել ավելին...

Բանակի տաճարը

Տ. Մարությանը կազմել է Բանակի եկեղեցու վերակազմության նախագիծը, անդրադարձել է նրա կառուցման ժամանակին, շինարարական հետագա փուլերին, եկեղեցու համաչափական վերլուծությանը և տեղին՝ զվարթնոցատիպ հուշարձանների շարքում: Ի սկզբանե Տիրան Մարությանը նախատեսում էր առանձին մենագրություն հրատարակել՝ նվիրված Տայք նահանգի զվարթնոցատիպ Բանակ եկեղեցուն, սակայն հետագայում հետազոտության շրջանակների մեջ ընդգրկվեցին նահանգի ողջ հայտնի ճարտարապետական կոթողները...

Տեսնել ավելին...

Գառնահովիտի Սբ. Գևորգ

Գառնահովիտ գյուղի ավանատիպ եկեղեցուն Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադառնում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 50-63), որտեղ էլ հրատարակում է վերակազմության նախագիծը: Հուշարձանի մասին տե՛ս նաև Տիրան Մարությանի «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» գրքում (1989 թ., էջ 81-83):

Տեսնել ավելին...

Գառնիի բոլորակ եկեղեցի

Տ. Մարությանը բոլորակ եկեղեցին վերակազմել է երկհարկ տեսքով՝ իր չափերով և հորինվածքով համահունչ հարևանությամբ գտնվող Գառնիի հեթանոսական տաճարին, քննադատության է ենթարկել Ստ. Մնացականյանի եռահարկ վերակազմության առաջարկը, ինչպես նաև շտկումներ է մտցրել Ա. Սահինյանի կազմած եկեղեցու հատակագծի մեջ (արևմտյան ավանդատների կիսաշրջան խորշերը դեպի արևելք ուղղելով): Հուշարձանի մասին ավելի մանրամասն տե՛ս «Գառնիի...

Տեսնել ավելին...

Զվարթնոց

1960 թ. Տ. Մարությանը արդեն կազմել էր Զվարթնոցի իր վերակազմության գծագրերը: 1963 թ. հրատարակվում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությունը, որը հետագայում հիմք է դառնում իր թեկնածուական ատենախոսության համար: Տ. Մարությանը իր աշխատություններով ավարտին է հասցնում Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունը: Նա կազմում է Զվարթնոցի առաջին, երկրորդ, երրորդ հարկաբաժինների, վերնահարկի, վերնահարկ բարձրացող...

Տեսնել ավելին...

Լեկիթի տաճարը

Այժմյան Ադրբեջանի տարածքում գտնվող զվարթնոցատիպ Լեկիթի տաճարին Տիրան Մարությանն առաջին անգամ անդրադառնում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» գրքի (1963 թ.) «Զվարթնոց և Լյակիթ» գլխում (էջ 102-109), որտեղ էլ զետեղված է հուշարձանի ճակատի սխեմատիկ վերակազմությունը: Տաճարի մասին առավել հանգամանալից Տիրան Մարությանը գրում է Լեկիթի բոլորակ տաճարը. - «Հանդէս Ամսօրեայ», 2001, էջ...

Տեսնել ավելին...

Կամիս (Կիագմիս-Ալթի)

Տայք նահանգի Կամիս վեցաբսիդ եկեղեցուն Տիրան Մարությանն անդրադարձել է իր «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (1972 թ., էջ 112), «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (1976 թ., էջ 135-136) գրքերում, ինչպես նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» մենագրության մեջ (1989 թ., էջ 226-228), որտեղ էլ զետեղված է եկեղեցու ճակատի վերակազմությունը:

Տեսնել ավելին...

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի սբ. Հռիփսիմեի եկեղեցուն Տ. Մարությանը անդրադարձել է իր «Ավանի տաճարը» (1976 թ.)՝ էջ 77-92, «Архитектурные памятники: Звартноц, Собор Анийской Богоматери...» (1989 թ.)՝ էջ 87-94, «Հայ դասական ճարտարապետության ակունքներում» (2003 թ.)՝ էջ 84-104 աշխատություններում:

Տեսնել ավելին...

Ձորադիրի Սբ. Էջմիածին

Ձորադիրի (Սորադիր) Սբ. Էջմիածին եկեղեցու ճարտարապետությանը Տ. Մարությանը առաջին անգամ անդրադարձել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» մենագրության մեջ (1976 թ., էջ 64-76), ինչպես նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» գրքում (1989 թ., էջ 84-87): Տ. Մարությանը կազմել է եկեղեցու վերակազմությունը՝ գմբեթի նախնական տեսքով:

Տեսնել ավելին...

Մարտվիլի

Քութաիսի քաղաքից ավելի քան երեսուն կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվող Մարտվիլիի եկեղեցու մասին Տիրան Մարությանը առաջին անգամ գրել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 161-163)՝ տեղադրելով հուշարձանի հատակագիծը և հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Հուշարձանի մասին տե՛ս նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» գրքում (1989 թ.,...

Տեսնել ավելին...

Մոխրենիսի Օխտը դռնի եկեղեցի

Ավելի մանրամասն հուշարձանի մասին տե՛ս ««Օխտը դռնի» վանքը» անտիպ հոդվածում: Վերակազմությունն առաջին անգամ հրատարակվել է «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери...» (1989 թ., էջ 107-109) գրքում:

Տեսնել ավելին...

Նինոծմինդա

Կախեթիայում գտնվող Նինոծմինդայի տաճարին Տիրան Մարությանը առաջին անգամ անդրադառնում է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 117-122), որտեղ էլ հրատարակվում են տաճարի վերակազմության գծագրերը: Հուշարձանի մասին տե՛ս նաև  «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» (1989 թ., էջ 109-111) գրքում:

Տեսնել ավելին...

Հին Շուամթայի գմբեթավոր մեծ եկեղեցի

Վրաստանի Թելավ քաղաքի մոտակայքում է գտնվում Հին Շուամթայի վանախումբը, որի կազմում են Ավան-Հռիփսիմեատիպ գմբեթավոր մեծ և փոքր եկեղեցիները: Հին Շուամթայի մեծ եկեղեցու մասին տե՛ս Տիրան Մարությանի «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 158-160) և «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» (1989 թ., էջ 133-134) մենագրություններում:

Տեսնել ավելին...

Չախմուսի եկեղեցի

Առաջին անգամ եկեղեցու հատակագիծը հրատարակվել է «Ավանի տաճարը» (1976 թ., էջ 105) գրքում, իսկ ամբողջական վերակազմությունը հրատարակվել է «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери...» (1989 թ., էջ 105) գրքում: Հուշարձանի մասին տե՛ս նաև «Չախմուս» անտիպ հոդվածը:

Տեսնել ավելին...

Ջվարիի Սբ. Խաչ եկեղեցի

Ճարտարապետը խորազննին վերլուծության է ենթարկել եկեղեցու ճարտարապետական հորինվածքը, շինարարական փուլերը, կառուցման ժամանակը, համաչափությունները. հայկական արձանագրությունները և կառուցողներին, ինչպես նաև հուշարձանի տեղը Ավան-Հռիփսիմեատիպ եկեղեցիների շարքում: Տիրան Մարությանը վերակազմել է սբ. Խաչ եկեղեցու նախնական հատակագիծը և արտաքին տեսքը՝ ցույց տալով չորս ավանդատների հետագայում կառուցված լինելը: Ջվարիի սբ. Խաչ եկեղեցուն Տիրան Մարությանն անդրադարձել...

Տեսնել ավելին...

Սիսիանի Սբ. Հովհաննես

Հուշարձանի մասին տե՛ս Տիրան Մարությանի «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 100-102) և «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» (1989 թ., էջ 99-101) գրքերում:

Տեսնել ավելին...

Վարագավանքի Սբ. Աստվածածին

Վասպուրականի ներքին Վարագավանքի Սբ. Աստվածածին Ավան-Հռիփսիմեատիպ եկեղեցու մասին տե՛ս Տիրան Մարությանի «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 108-110) և «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» (1989 թ., էջ 102-103) մենագրություններում:

Տեսնել ավելին...

Քոլատակի Սբ. Աստվածածին եկեղեցի

Առաջին անգամ եկեղեցու հատակագիծը հրատարակվել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» (1976 թ., էջ 104) գրքում, իսկ ամբողջական վերակազմությունը հրատարակվել է «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери ...» (1989 թ., էջ 101-102) գրքում:

Տեսնել ավելին...