Մարտվիլի

Քութաիսի քաղաքից ավելի քան երեսուն կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվող Մարտվիլիի եկեղեցու մասին Տիրան Մարությանը առաջին անգամ գրել է «Ավանի տաճարը և համանման հուշարձաններ» գրքում (1976 թ., էջ 161-163)՝ տեղադրելով հուշարձանի հատակագիծը և հատակագծի համաչափությունների վերլուծության գծագիրը: Հուշարձանի մասին տե՛ս նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» գրքում (1989 թ., էջ 135):