Զվարթնոց

1960 թ. Տ. Մարությանը արդեն կազմել էր Զվարթնոցի իր վերակազմության գծագրերը: 1963 թ. հրատարակվում է «Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ» մենագրությունը, որը հետագայում հիմք է դառնում իր թեկնածուական ատենախոսության համար: Տ. Մարությանը իր աշխատություններով ավարտին է հասցնում Զվարթնոցի թորամանյանական վերակազմությունը: Նա կազմում է Զվարթնոցի առաջին, երկրորդ, երրորդ հարկաբաժինների, վերնահարկի, վերնահարկ բարձրացող աստիճանների, արծվախոյակ սյուների և երկկոր թաղերի, քարակրաբետոնակուռ գոտիի և այլ մանրամասների վերակազմության գծագրերը: Գրքում Տ. Մարությանը անդրադառնում է Զվարթնոցի ճարտարապետական հորինվածքին, կառուցվածքային կնճռոտ հարցերին, կառուցման ժամանակին, համաչափություններին, վերակազմության այլ տարբերակներին և զվարթնոցատիպ այլ հուշարձաններին: Տիրան Մարությանի Զվարթնոցին առնչվող առաջին հրապարակումը «Մի նորահայտ վկայություն», Գրական թերթ, 3 ապրիլի 1959 թ., թիվ 13 (977) հոդվածն էր: Զվարթնոցի մասին տե՞ս նաև «Զվարթնոցի կործանման պատճառները», Գիտություն և տեխնիկա, 1966, թիվ 4, էջ 6-9, «Միայն երեք բեկոր (պրպրտումներ Զվարթնոցի ավերակում)», Երեկոյան Երևան, 1 ապրիլի 1978 թ., «Զվարթնոց», Գարուն, 1980, թիվ 5, էջ 48-56, «Զվարթնոց. կոթողի ճակատագիրը։ Զվարթնոցի վերականգնման հարցի շուրջ», Կուլտուր-լուսավորական աշխատանք, 1987, թիվ 1, էջ 24-29, «Կիսավեր պատեր ավերակի փոխարեն», Գրական թերթ, 12 օգոստոսի 1988 թ., «Հարատևող թյուրիմացություն», Գարուն, 1998, թիվ 2, էջ 39-41, «Զվարթնոցի ոդիսականը», Գրական թերթ, 6 հոկտեմբերի 1989 թ., թիվ 41 (2361), «Զվարթնո՞ցը, թե՞ նորաձև շինություն», Հայրենիքի ձայն, 12 մայիսի 1990 թ., թիվ 19 (1292), «Մեծ հուշարձանի երկրորդ կործանումը», Հայաստանի հանրապետություն14-րդ հարկ, 11 սեպտեմբերի 1992 թ., թիվ 24, «Ռեցիդի՞վ… այո՛», Հայաստանի հանրապետություն, 3 նոյեմբերի 1993 թ., «1248 տարի և մեկ դար». Գիտություն և տեխնիկա, 2000, թիվ 4-6 (437-439), էջ 20-25, ««Հաճելի» թյուրիմացություն. արդեն քանիցս ռադիոյով հաղորդվում է, թե Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում կառուցվում է եկեղեցի՝ Զվարթնոցի տաճարի նմանակը», Առավոտ, 27 ապրիլի 2002 թ., թիվ 77 (1727), «Կրկին Սեն-Շապելի հարթաքանդակների մասին», Ճարտարապետություն, շինարարություն, 2011, թիվ 9, էջ 36-39, «Կրկին Սեն-Շապելի հարթաքանդակների մասին», Հանդէս Ամսօրեայ, 2011, էջ 503-528, անտիպ հոդվածաշարի «Զվարթնոցագիտություն» բաժինը: