Կամիս (Կիագմիս-Ալթի)

Տայք նահանգի Կամիս վեցաբսիդ եկեղեցուն Տիրան Մարությանն անդրադարձել է իր «Տայքի ճարտարապետական հուշարձանները» (1972 թ., էջ 112), «Հայ ճարտարապետության հուշարձաններ. Խորագույն Հայք» (1976 թ., էջ 135-136) գրքերում, ինչպես նաև «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери …» մենագրության մեջ (1989 թ., էջ 226-228), որտեղ էլ զետեղված է եկեղեցու ճակատի վերակազմությունը: