Ավանի տաճարը

Ավանի տաճարի վերակազմություն

Հեղինակի 1976 թ. հրատարակված «Ավանի տաճարը» գրքում զետեղված վերակազմության գլխավոր տարբերակն է՝ ցածրադիր եկրորդական գմբեթներով և գմբեթաթմբուկի չորս պատուհաններով: Այդ վերակազմության մյուս տարատեսակն է գմբեթաթմբուկի յուրաքանչյուր նիստին մեկական պատուհանով տարբերակը՝ նույնպես ներկայացված մենագրության մեջ: Աքսոնոմետրիկ տեսքերից մեկը, նույնպես, պատկերում է եկեղեցին գմբեթաթմբուկի յուրաքանչյուր նիստին մեկական պատուհաններով, սակայն առանց ձևավոր պսակների:

Տեսնել ավելին...

Ավանի տաճարի վերակազմության տարբերակ բարձրադիր երկրորդական գմբեթներով

Առաջին անգամ «Ավանի տաճարը» գրքում հրատարակված վերակազմության տարբերակ՝ բարձրադիր, վերնահարկով երկրորդական գմբեթներով: Ավելի մանրամասն տե՛ս «Ավանի տաճարը» գրքի 32-րդ էջում:

Տեսնել ավելին...

Ավանի տաճարի վերակազմության տարբերակ հյուսիսային և հարավային խաչաթևերի միաթեք ծածկով

Տիրան Մարությանը իր «Ավանի տաճարի վերակազմության նոր տարբերակի մասին» անտիպ հոդվածում գրում է. «Երբ «Ավանի տաճարը» մենագրությունը վերաշարադրում էի դիսերտացիա դարձնելու համար, ձեռքի տակ եղած նյութերը վերանայելիս, բավարար հիմքեր ունեցա ենթադրելու, որ Ավանում, թերևս երկար ճակատների վերևում ճակտոններ չեն եղել»: Վերակազմության կարևոր առանձնահատկությունն է հյուսիսային և հարավային ճակատների երկթեք ֆրոնտոնների...

Տեսնել ավելին...

Ավանի տաճարի վերակազմության տարբերակ հյուսիսային և հարավային խաչաթևերի միաթեք ծածկով և լայնադիր արևմտյան ու արևելյան ճակտոններով

Հիմնական տարբերությունը նախորդ տարբերակից գլխավոր ճակատի ֆրոնտոնի ավելի երկար ձևն է և երկրորդական գմբեթների ցածր դիրքը: Առաջին անգամ հրատարակվել է «Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийской Богоматери...» մենագրության մեջ (1989 թ.):

Տեսնել ավելին...

Ավանի տաճարի վերակազմության տարբերակ հյուսիսային և հարավային խաչաթևերի միաթեք ծածկով և երկրորդական գմբեթների առանձնացված դիրքով

Ճակատի գծագրից պարզ է դառնում, որ հյուսիսային և հարավային ճակատները ծածկված են միաթեք ծածկով՝ ինչպես նախորդ երկու տարբերակներում: Տարբերությունը, սակայն, երկրորդական գմբեթների մեջ է, որոնք ավելի բարձրադիր են և փոքր չափով հետ դրած եկեղեցու պատերի հարթությունից՝ ինչպես գլխավոր առաջին տարբերակում էր: Արևմտյան ճակատի վերակազմությունը հրապարակվում է առաջին անգամ, իսկ ճակատի...

Տեսնել ավելին...