Ճարտարապետական փոքր ձևեր

Աղբյուր-հուշարձան Վանաձորում

Կառուցվել է 1944-45 թթ.՝ այն ժամանակ դեռ Ղշլաղ (Ժդանովո) գյուղում (այժմ՝ Վանաձորի Տավրոս թաղամաս): Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված առաջին աղբյուր-հուշարձաններից է (Ռ. Իսրայելյանի Փարաքարի աղբյուր-հուշարձանից հետո): Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը» գրքում (1956 թ.) կարդում ենք. «Աղբյուր-հուշարձանների մեջ իր ընդհանուր ձևերով և դասավորությամբ, իդեական նպատակասլացությամբ յուրահատուկ տեղ է...

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձան Արգել գյուղում

Նախագիծը կազմվել է 1947 թ.: Կառուցվել է 1950 թ.: Գտնվում է Արգել գյուղի արևելյան եզրում՝ որտեղից աստիճաններով ճանապարհ է գնում դեպի Արգելի հիդրոէլեկտրակայան: Բարձր եռաստիճան պատվանդանի վրա դրված հուշարձանը՝ իր զույգ կամարակապ բացվածքով, հիշեցնում է Օձունի կոթող-մահարձանի (VI դ.) հորինվածքը:

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձան Արգել ՀԷԿ-ի հարավ-արևելակողմում

Կառուցվել է 1953 թ.: Գտնվում է ՀԷԿ-ի գլխավոր մուտքի անմիջապես աջ կողմում: Աղբյուր-հուշարձանի բնորոշ կողմերից է քառաշարք, աստիճանաբար նվազող դենտիկուլներով քիվը:

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձան Արգել ՀԷԿ-ի հյուսիս-արևելակողմում

Կառուցվել է 1953 թ.: Աղբյուր-հուշարձանի եռամաս հորինվածքի կենտրոնը ձևավորված է պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող հինգ կամարներով:

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձան Կարենիսում

Կառուցվել է 1953 թ.: Բետոնե հենապատին կից, եռաստիճան ստիլոբատի վրա դրված պարզ ուղղանկյունանիստ ծավալ է՝ ստորին հատվածում աստիճանավոր թևերով:

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձան Երևան ՀԷԿ-ի տարածքում

Կառուցվել է 1960 թ.՝ ի նշանավորումն Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 40-ամյակի: Կենտրոնական հատվածում՝ վարդյակի վերնամասում, փորագրված է՝ «Սովետական Հայաստանի փառապանծ քառասնամյակին 1960»: Դրանից ներքև՝ աջ կողմում՝ «Հայ հիդրոէներգոշինարարներից»: Հորինվածքի կենտրոնում կիսակոնաձև խորը խորշն է, որի եզրագծով անցնում է նույնպես կիսակոնաձև փորվածքով ճառագայթաձև դասավորված շարք:

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձանի էսքիզ Սպանդարյան ՀԷԿ-ի տարածքում

Էսքիզը մշակվել է հավանաբար 1980-82 թթ.: Ինչպես երևում է Սպանդարյան ՀԷԿ-ի հեռանկարի գծագրից՝ աղբյուր-հուշարձանը նախատեսվում էր կառուցել կայանի գլխավոր շենքի հետնամասի պարսպապատին կից:

Տեսնել ավելին...

Աղբյուր-հուշարձանների նախագծեր

Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով աղբյուր-հուշարձանների տարբերակների զգալի մասը նախագծվել է 1982 թ.: Նախագծերից մեկն էլ կազմվել է 1956 թ.:

Տեսնել ավելին...

Հուշարձան Օշականում

Կառուցվել է 1990-95 թթ.: Հուշարձանը բազալտե պատվանդանի վրա դրված կիսաշրջանաձև պատ՝ եզրերում սյունով և կամարակապ բացվածքով ավարտվող: Քիվի անմիջապես ստորին հատվածում, պատի երկայնքով գրված է. «1941-1945 թթ. պատերազմում զոհված օշականցիների անմոռաց հիշատակին»: Պատի մեջտեղում դրված է եռակամար վերջավորությամբ ստելլա: Նրա խաղողի վազի քանդակով ստորին հատվածի վրա դրված է երկշեղբ սուր,...

Տեսնել ավելին...

Էսքիզներ

Ներկայացված են աղբյուր-հուշարձանների և հուշակոթողների էսքիզներ:

Տեսնել ավելին...