Աղբյուր-հուշարձան Արգել գյուղում

Նախագիծը կազմվել է 1947 թ.: Կառուցվել է 1950 թ.: Գտնվում է Արգել գյուղի արևելյան եզրում՝ որտեղից աստիճաններով ճանապարհ է գնում դեպի Արգելի հիդրոէլեկտրակայան: Բարձր եռաստիճան պատվանդանի վրա դրված հուշարձանը՝ իր զույգ կամարակապ բացվածքով, հիշեցնում է Օձունի կոթող-մահարձանի (VI դ.) հորինվածքը: