Աղբյուր-հուշարձան Երևան ՀԷԿ-ի տարածքում

Կառուցվել է 1960 թ.՝ ի նշանավորումն Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 40-ամյակի: Կենտրոնական հատվածում՝ վարդյակի վերնամասում, փորագրված է՝ «Սովետական Հայաստանի փառապանծ քառասնամյակին 1960»: Դրանից ներքև՝ աջ կողմում՝ «Հայ հիդրոէներգոշինարարներից»: Հորինվածքի կենտրոնում կիսակոնաձև խորը խորշն է, որի եզրագծով անցնում է նույնպես կիսակոնաձև փորվածքով ճառագայթաձև դասավորված շարք: