Ակումբի նախագիծ Աբովյանում
Նախագիծը կազմվել է 1937 թ. Էլառ գյուղի համար (այժմ՝ քաղաք Աբովյան):
Ակումբ Արգելում
Այժմ՝ Հրաչյա Քոչարի անվան մշակույթի տուն: Կառուցվել է 1947 թ. Լուսակերտի բանավանում (այժմ՝ գ. Արգել): Գյուղի կենտրոնական հրապարակի գլխավոր շենքն է: Դեպի հրապարակ ուղղված ակումբի գլխավոր ճակատը իր բարձր լայնաթռիչք կամարով ավարտվող բացվածքով եզրափակում է դեպի հրապարակ տանող ճանապարհի հեռանկարը:
Ակումբի տիպային նախագիծ 104 տեղով՝ Արգել ՀԷԿ-ի NN 2,3,4,5,6,8 բանավաններում
Նախագիծը կազմվել է 1948 թ.: Շուրջ 5 մ թռիչքով կամարաձև բացվածքով բաց սրահի խորքում ակումբի գլխավոր մուտքն է: Սպասրահի աջ կողմում գրադարանն ու ընթերցասրահն է, ձախ կողմում՝ ակումբային սենյակները: Շենքի խորքում տեղադրված է դահլիճը:
Ակումբ Գագարին ավանում
Կառուցվել է 1956 թ.: Այժմ օգտագործվում է որպես ավանի համայնքապետարան:
Ակումբ Դվինում
Կաոուցվել է 1936 թ.: Գտնվում է Արարատի մարզի Դվին գյուղում (նախկին՝ Ներքին Դվին): Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը» գրքում (1956 թ.) ակումբի մասին կարդում ենք. «Ակումբի և կոլվարչության ու գյուղսովետի գրասենյակների զուգակցման մի այլ տարբերակն է հանդիսանում ճարտ. Տ. Մարությանի նախագծով Արտաշատի շրջանի Դվին գյուղում կառուցված ակումբը, որի առաջին...
Ակումբ-մշակույթի տուն Հրազդանում (այժմ՝ Հրազդանի դրամատիկական թատրոն)
Կառուցվել է 1953 թ.: Գլխավոր ճակատը մշակված է զգալիորեն պատի թանձրության մեջ խորացող երեքական հզոր կիսասյուներից կազմված մույթերի վրա հենվող կամարաշարով: Առանձնահատուկ հարուստ է ձևավորված շենքի ինտերիերը: Կեսոնային առաստաղով ֆոյեի միջանցքի երկու կողմով անցնում է զույգ կիսասյուների շարք: Թատրոնի դահլիճը հագեցած է բաց սյունակամարաշարով ստեղծված օթյակների շարքով:
Ակումբ Չարենցավանում
Կառուցվել է 1949 թ.: Ակումբն ունեցել է 300 տեղանոց դահլիճ: Երկթեք տանիքի տակ առնված գլխավոր ճակատի կողմից եռակամար բաց սրահ է: Կամարների հզոր մույթերի կողային պատերին զույգ գլանաձև սյուներ են՝ թորաձև խոյակներով, իսկ մույթի կենտրոնում եռանկյունի խորշ է՝ կիսակոնաձև գագաթով: Դեռևս խորհրդային տարիներին ակումբի երկու կողմից կառուցվել են նոր մասնաշենքեր:...
Ակումբ-ճաշարանի նախագիծ Սևան ՀԷԿ-ի ավանում
Նախագիծը կազմվել է ամնեաուշը 1940 թ.՝ Սևան քաղաքին կից բանվորական ավանի համար:
Երիտասարդական պալատի մրցութային նախագիծ՝ Երևանում
Հավանաբար 1958 թ. հայտարարվել էր մրցույթ Երևանում երիտասարդության պալատի շենքի նախագծի համար: Այն նախատեսվում էր կառուցել այն ժամանակվա «Գրքի պալատի» շարունակության վրա՝ այժմյան Տերյան, Իսահակյան, Գ. Քոչար փողոցների խաչմերուկում: «Հիդրոշինարար» թերթում մրցույթի և այս մրցույթին ներկայացված նախագծի մասին կարդում ենք. «Ավարտված է նախագծի կազմելու համար հայտարարված մրցանակաբաշխությունը, որի համար ներկայացված...
Մշակույթի պալատի նախագիծ Կաուչուկի գործարանի համար՝ Երևանում
Նախագիծը կազմվել է 1949-50 թթ.՝ այն ժամանակ Ս. Մ. Կիրովի անունը կրող Երևանի կաուչուկի գործարանի համար: Մշակույթի պալատի համար ներկայացվել է նախագծի երկու տարբերակ:
Դիպլոմային նախագիծ. Կարմիր բանակի պալատ
Տ. Մարությանը դիպլոմային աշխատանքը գերազանցությամբ պաշտպանել է 1937 թ.՝ ճարտարապետ Գ. Քոչարի ղեկավարությամբ: Եռաստիճան բարձր ստիլոբատի վրա դրված շենքն աչքի է ընկնում իր մոնումենտալ ձևերով և դասական ճարտարապետության տարրերի հարուստ կիրառությամբ: Յուրահատուկ լուծում է տրված գլխավոր ճակատի սյուներին, որոնք ավարտվում են իրենց հաստության չափով բարձրացող անտաբլեմենտներով: