Ակումբ Դվինում

Կաոուցվել է 1936 թ.: Գտնվում է Արարատի մարզի Դվին գյուղում (նախկին՝ Ներքին Դվին): Ստ. Մնացականյանի «Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը» գրքում (1956 թ.) ակումբի մասին կարդում ենք. «Ակումբի և կոլվարչության ու գյուղսովետի գրասենյակների զուգակցման մի այլ տարբերակն է հանդիսանում ճարտ. Տ. Մարությանի նախագծով Արտաշատի շրջանի Դվին գյուղում կառուցված ակումբը, որի առաջին հարկը ավարտվել է դեռևս երեսունական թվականներին: Ըստ հատակագծային կոմպոզիցիայի՝ գլխավոր ճակատին զուգահեռ դասավորված են վեստիբյուլը, ֆոյեն և դահլիճը, որի ձախ կողմում տեղավորված են ակումբային, իսկ աջ կողմում դերասանական սենյակները: Վերակառուցումից հետո ֆոյեի վրա ավելացվել են երկրորդ հարկը և դեպի այն տանող աստիճանները: Երկրորդ հարկի ավելացման հետևանքով ամբողջ կառուցվածքը ստացել է ծավալային միասնականություն և այժմ այն հաջող կերպով ավարտում է գյուղի գլխավոր փողոցի ամբողջ հեռանկարը»: