Ակումբ Չարենցավանում

Կառուցվել է 1949 թ.: Ակումբն ունեցել է 300 տեղանոց դահլիճ: Երկթեք տանիքի տակ առնված գլխավոր ճակատի կողմից եռակամար բաց սրահ է: Կամարների հզոր մույթերի կողային պատերին զույգ գլանաձև սյուներ են՝ թորաձև խոյակներով, իսկ մույթի կենտրոնում եռանկյունի  խորշ է՝ կիսակոնաձև գագաթով: Դեռևս խորհրդային տարիներին ակումբի երկու կողմից կառուցվել են նոր մասնաշենքեր: 1990-ական թթ. ակումբի դահլիճը ամբողջությամբ քանդվել է՝ նոր դահլիճ կառուցելու պատրվակով, որի շինարարությունը, սակայն, մնացել է անավարտ: