Հյուսիսային պողոտա. - «Գրական թերթ», 18 օգոստոսի 1954 թ.
Երևանի գլխավոր հատակագիծն ունի կոմպոզիցիոն որոշակի կառուցվածք: Նրա ողնաշարը քաղաքը հյուսիսից հարավ կիսող առանցքն է, որ կազմված է միմյանց հաջորդող մի շարք հրապարակներից, փողոցներից ու պողոտաներից: Այդ առանցքն սկսվում է կայարանից դեռ շատ հեռու՝ Արտաշատի խճուղու խաչմերուկից ու գալիս, շարունակվում է վերին Երևանով, հասնում մինչև Հրազդանի ձորը, Քանաքեռի ուղղությամբ:
Հրազդանի պրոբլեմը. - «Գրական թերթ», 8 մարտի 1956 թ.
Համաձայն մեր ռեսպուբլիկայի էլեկտրաֆիկացման նախագծի, Հրազդան գետի վրա արդեն գործող հիդրոէլեկտրակայաններից բացի, վեցերորդ հնգամյակի ընթացքում կառուցվելու և շահագործման են հանձնվելու Սևան-Հրազդան կասկադի դեռևս չիրականացված երեք հիդրոէլեկտրակայանները, այդ թվում՝ Երևանի, Արգավանդի, Նորագավիթի հիդրոէլեկտրակայանները (Արզնի և Աթարբեկյան հիդրոէլեկտրակայանները գտնվում են կառուցման պրոցեսում):
Մի նորահայտ վկայություն. – «Գրական թերթ», 3 ապրիլի 1959 թ., թիվ 13 (977)
Անցած աշնանը Ֆրանսիա մեկնեց սովետական տուրիստների մի խումբ, այդ թվում Հայհիդրոէներգոնախագծի չորս ինժեներ։ Փարիզի կենտրոնում տեսարժան վայրերը շրջագայելիս նրանք լինում են 1243-1248 թթ. կառուցված Սուրբ ժամատանը, որը կից է արդարադա-տության պալատին։ Հիշյալ ժամատան երկրորդ հարկի բաց սյունասրահի մուտքի ձախ քարակոփ պատին նկատվում է թեմատիկ հարթաքանդակի մի շարք, որի մեջ նրանց…
Հայ ճարտարապետության մեծ երախտավորը. – «Գրական թերթ», 27 մարտի 1964 թ., թիվ 13 (1237)
Թորոս Թորամանյան։ Այս անունն արտասանելիս, ակամայից լռում ես մի պահ։ Նա մեծ, շա՜տ մեծ երախտիք ունի մեր ժողովրդի հանդեպ. այդ է պատճառը, որ ժողովուրդն այսօր առանձին սիրով է նշում նրա՝ իր մեծ ու արժանավոր որդու ծննդյան հարյուրամյակը։ Հաճելի համեմատությամբ մենք նրան համարում ենք հայ ճարտարապետության արվեստի Կոմիտասը։ «Նա մեր հոյակապ…
Ճարտարապետության դասագիրք. Գրախոսություն. – «Սովետական Հայաստան», 30 նոյեմբերի 1973 թ.
Է. Տիգրանյանի «Հասարակական շենքերի ճարտարապետական նախագծման հիմունքները» դասագիրքն այս տարի լույս է ընծայել «Հայաստան» հրատարակչությունը: Խրախուսելի է, որ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ձեռնարկել է մայրենի լեզվով պատրաստել նաև ուրիշ դասագրքեր: Այդպիսի ստվար աշխատության ստեղծումը, անշուշտ, կապված է եղել զգալի դժվարությունների հաղթահարման հետ:
Արագացնել, բայց և բացառել շտապողականությունը. - «Երեկոյան Երևան», 22 հոկտեմբերի 1975 թ.
Մայրաքաղաքի, մասնավորապես, նրա կենտրոնական մասի կառուցապատման հարցերը քննելիս մեկ անգամ չէ, ինչ արծարծվել է Հյուսիսային պողոտայի ստեղծման գաղափարը. մասնագետների մի խումբ տարբեր առումներով հավաստել է քաղաքի բուն կենտրոնում բացվելիք այդ պողոտայի անհրաժեշտություն, իսկ մեկ այլ խումբ ավելորդ, նույնիսկ վնասակար համարել դրա կառուցումն ընդհանրապես: Անցած տարիների ընթացքում ոչ միայն ավելի է…
Միայն երեք բեկոր (պրպրտումներ Զվարթնոցի ավերակում). – «Երեկոյան Երևան», 1 ապրիլի 1978 թ.
Զվարթնոցը հայ ճարտարապետական արվեստի վաղ միջնադարի այն կոթողներից է, որը վկայում է մեր ժողովրդի կուլտուրայի իր ժամանակի մակարդակը և ստեղծագործական հնարավորությունները։ Այս հուշարձանը կործանված վիճակում նույնիսկ այնքան է պատկառազդու, որ ստիպում է ակնածանքով մոտենալ նրա բազմաձև ու բազմանշանակ բե-կորներից յուրաքանչյուրին, մտորել, պրպտել և գտնել նրա գրաված տեղը երբեմնի կանգուն հոյակերտ…
Նա տեսել է երևի արևային մի քաղաք (Ալեքսանդր Թամանյանի 100-ամյակին). – «Հայրենիքի ձայն», 17 մայիսի 1978 թ.
Գեղեցիկ է ասել հայ մեծ բանաստեղծը՝ ուղղված մեծ ճարտարապետին, երբ նա արդեն չկար: Իսկ մինչ այդ նա հասցրել էր ստեղծել իր հանճարեղ գլուխգործոցները, որոնց լիակատար իրականացումը, սակայն, մնաց հաջորդ սերունդներին: Ճարտարապետական երկը, ըստ ամենայնի արժեքավորվում է, երբ կառուցվում, դառնում է իրականություն, իսկ նախագծումից մինչև իրականացումը տևում են տարիներ, երբեմն շատ…
Ավանդներին հավատարիմ (ճարտարապետ Սոս Մանուկյանի ծննդյան 70-ամյակին). – «Սովետական Հայաստան», 28 օգոստոսի 1981 թ.
Ստեփան Զորյանը «Գրական թերթի» 1953 թ. փետրվարի 5-ի համարում տպագրած «Լոռու ձորում» ակնարկում հանգամանորեն անդրադառնում է Թումանյանի հրակայուն աղյուսի գործարանի նորակառույց բանավանին. «Երևում են քաղաքատիպ տների կանոնավոր շարքեր, ավելի ճիշտ՝ լավ քաղաքի մի կտոր, որ գետեզրից գնում-բարձրանում է մինչև անտառի փեշերը ...»: Գրողը շարունակում է. «Տներն այստեղ տարբեր գույնի տուֆաքարերից…
Այսպիսի տարբերակով (Երևանի Հյուսիսային պողոտայի մասին). – «Երեկոյան Երևան», 16 նոյեմբերի 1981 թ.
Ընթերցելով Անահիտ Սեկոյանի «Հյուսիսային պողոտա» նոր վեպը և ապա «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 26-ի համարում տպագրված հարցազրույցը հեղինակի հետ, փորձում եմ արձագանքել խմբագրության հրավերին: Արդեն որերորդ անգամ Անահիտ Սեկոյանը անդրադառնում է արդիականության հուզող հարցերին: Մեծ հաճույքով ընթերցեցի շնորհալի գրողի այս վեպը ևս: Այն շատ հետաքրքիր է երկու առումով. նախ, որ…
Կրկին Հյուսիսային պողոտայի մասին. - «Երեկոյան Երևան», 16 դեկտեմբերի 1987 թ.
Այս պողոտան նախագծերում գոյություն ուներ դեռևս այն ժամանակ, երբ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կառավարության հաստատմանն էր ներկայացնում մեր մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Դա 1924 թվականին էր: Սովետական Հայաստանի կառավարությունն այդ նախագիծը հավանության արժանացրեց՝ հանձնարարելով քաղաքի վերակառուցումն իրականացնել այդ փաստաթղթով:
Կիսավեր պատեր ավերակի փոխարեն. – «Գրական թերթ», 12 օգոստոսի 1988 թ.
Մոտ 25 տարի առաջ Զվարթնոցի մասնակի վերականգնման առաջարկով հանդես եկավ ճարտարապետ Ս. Մնացականյանը, սակայն նկատի առնելով գոյություն ունեցող հուշարձանի, ավելի ճիշտ՝ ավերակի առկա վիճակն ու եղածը անձեռնամխելի պահպանելու անհրաժեշտությունը, այն չիրացվեց։ Այդուհանդերձ, ավերակի արևելյան կողմում սխալներով վերականգնվեց մի պատահատված, որի ավելորդությունը բացահայտելուց հետո անգամ նույնպիսի սխալներով վերականգնվեցին ևս երկու պատահատվածներ՝…
Զվարթնոցի ոդիսականը. – «Գրական թերթ», 6 հոկտեմբերի 1989 թ., թիվ 41 (2361)
Երբ մեր դարասկզբին վարդապետ Խաչիկ Դադյանը պեղում էր Զվարթնոցի ավերակը, երբ ճարտարապետ-գիտնական Թորոս Թորամանյանը այս ու այն կողմ ընկած զանգվածներն ու քարաբեկորներն ուսումնասիրելով վերականգնում-վերստեղծում էր երբեմնի կանգուն շինության հոյակապ պատկերը, հուշարձանի նկատմամբ առաջացած հետաքրքրությունը գնալով վերաճում էր մի գայթղակղիչ գաղափարի՝ վերականգնել տաճարն այն ծավալով ու տեսքով, ինչպիսին եղել է մոտ…
Զվարթնո՞ցը, թե՞ նորաձև շինություն. – «Հայրենիքի ձայն», 12 մայիսի 1990 թ., թիվ 19 (1292)
Մարտի 31-ին հանդիսավոր պայմաններում, համապատասխան արձանագրությամբ քար կանգնեցվեց այն տեղում, որտեղ կառուցվելու է մայրաքաղաք Երևանի գլխավոր՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Դեռևս ճշտված չէ, թե ինչպիսին կլինի այն, ինչ նախագծով կկառուցվի։ Անցյալ տարվա սկզբում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից որոշված էր նոր կառույցով կրկնել հայ ճարտարապետության չգերազանցված կոթողը՝ հռչակավոր Զվարթնոցը։ Վեհափառի…
Անտեղի անհանգստություն. – «Երեկոյան Երևան», 10 ապրիլի 1991 թ.
«Հայաստան» թերթի ապրիլի 2-ի համարում ՀԿԿ կենտկոմը հրապարակել է հայտարարություն, որով դեմ է արտահայտվում Երևանի քաղխորհրդի 1991 թ. մարտի 28-ի նստաշրջանի այն որոշմանը, համաձայն որի ապամոնտաժվելու է հայոց մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Լենինի արձանը: Դեռևս երեսնական թվականներին, լինելով երիտասարդ ճարտարապետ, առնչվելով այդ հուշարձանի տեղադրման հարցին, գրավոր դիմել եմ վերադասին,…
Մեծ հուշարձանի երկրորդ կործանումը. – «Հայաստանի հանրապետություն» «14-րդ հարկ», 11 սեպտեմբերի 1992 թ., թիվ 24
Մեր թվականության 640-50-ականներին կառուցված հանրահռչակ Զվարթնոց տաճարը առաջին անգամ կործանվեց 10-րդ դարի, երկրորդ անգամ՝ 20-րդ դարի վերջերին։ Եթե առաջին կործանման անմիջական պատճառները, այնուամենայնիվ, մնացին չպարզված, ապա երկրորդ կործանման պատճառները ակներև են։ Դարասկզբին, պեղումներով բացված հուշարձանի ավերակը անբավարար վիճակում էր։ Անհրաժեշտություն էր զգացվում իրավիճակի որոշակի բարելավման և հետագա քայքայումից մեզ հասած…
Մարդասիրական միջանցքներ. – «Հայաստանի հանրապետություն», 26 նոյեմբերի 1992 թ.
Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատները հակառակորդից նվաճել և անընդհատ հարձակումներից պաշտպանում են Լաչինի մարդասիրական միջանցքը, որով Արցախը կապվում է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ: Այդ միջանցքով է առաքվում բնակչությանը և կռվող ջոկատներին անհրաժեշտ ամեն բան: Առանց այդ միջանցքի գոյության Արցախը շնչահեղձ էր լինում բոլոր կողմերից շրջափակված լինելու պատճառով: Միակ կապը օդայինն…
Ռեցիդի՞վ… այո՛. – «Հայաստանի հանրապետություն», 3 նոյեմբերի 1993 թ.
Ինչքան կարելի է նույն բանի մասին խոսել, առավել ևս՝ գրել, բայց անարդարացիորեն արդյունքի չհասնել։ Այո, այդ պատահում է այն ժամանակ, երբ անտարբերությունը և անպատասխանատվությունը ձեռք-ձեռքի տված իրականաց-նում են ռեցիդիվ, բառիս բուն իմաստով։ Մենք մի ժամանակ, ինչ-որ չափով սովորել էինք, որ հանրապետական, նաև մյուս թերթերում տպագրված քննադատական հոդվածները քննության առնվեն և…
Թվում է, թե օդում կախված գմբեթը հենարան չունի. ինչպես հայտնի է, քրիստոնեության 1700 ամյակի առթիվ Սբ. Էջմիածնի Մայր Աթոռի որոշմամբ Երևանում կառուցվելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի. – «Լրագիր օր», 18, 19, 20 հունվարի 1996 թ.
Ինչպես հայտնի է, քրիստոնեության 1700 ամյակի առթիվ Սբ. Էջմիածնի Մայր Աթոռի որոշմամբ Երևանում կառուցվելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի: 1992 թ. հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հանգուցյալ Հայրապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանում կառուցվելիք Մայր եկեղեցու մրցութային հանձնաժողովի նիստը Ներսես արքեպիսպոպոս Պոզապալյանի, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, պրոֆեսոր, մրցութային հանձնաժողովի նախագահ…
Ինչո՞ւ չկործանվեց Արգել հէկ-ը. – «Հայաստանի Հանրապետություն», 29 օգոստոսի 2000 թ.
Տարիներ առաջ Արգելհէկ-ի (Գյումուշ) ճնշման խողովակաշարի վթարի հետևանքով ջրի ուժեղ շիթով ողջ շինության ներսն ու դուրսը լցվեց սարալանջի ճեղքված բազալտով ու տիղմով։ Երկար ժամանակ ու միջոցներ պահանջվեցին, մինչև վթարը վերացնելը։1995 թ. արագահոսի վթարի հետևանքով այդ կայանը, հատկապես ուժային հանգույցը և գլխավոր շինությունը, այնպես տուժեց, որ օտարերկրյա մասնագետները խորհուրդ էին տվել…
Գաղտագողի, բայց քանդում են. բաց նամակ ՀՀ քաղաքաշինության հարգելի նախարար Դավիթ Լոքյանին. – «Առավոտ», 16 փետրվարի 2002 թ.
2002 թ. հունվարի 29-ին ստացա Ձեր կողմից ինձ հասցեագրված 22.01.2002 թվակիր նամակը՝ կից ունենալով «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Վ. Արզումանյանի եզրակացությունը Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի սեյսմակայունության վերաբերյալ՝ կապված նկուղային հարկի հատակի իջեցման հետ: Նամակի՝ անձամբ Ձեր կողմից ստորագրված լինելը, թվում է փորձ է հասկացնել տալու, որ թերևս…
«Հաճելի» թյուրիմացություն. արդեն քանիցս ռադիոյով հաղորդվում է, թե Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում կառուցվում է եկեղեցի՝ Զվարթնոցի տաճարի նմանակը. – «Առավոտ», 27 ապրիլի 2002 թ., թիվ 77 (1727)
Նույնիսկ ասվում է, որ նախագծի հեղինակն է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ Եվ քանի որ Զվարթնոցի տաճարը ժողովրդի մեջ պատկերվում է ճարտարապետ-գիտնական Թորոս Թորամանյանի հիանալի վերակազմության նախագծի ձևով, լուրը հաճույքով ընդունվում և բերնեբերան տարածվում է բնակչության շրջանում՝ որպես հաճելի նորություն։ Թյուրիմացության մեջ են թե՛ այդ տեղեկությունը ռադիոյով հաղորդողները, թե՛ բերնեբերան տարածողները, քանի…