Հիդրոէլեկտրակայանների նախագծեր Հայաստանի սահմաններից դուրս

Աուշիգերսկայա ՀԷԿ

Գտնվում է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական հանրապետության Զարագիժ գյուղի մոտակայքում՝ Չերեկ գետի ափին: ՀԷԿ-ի նախագծումը սկսվել է 1980-ականներին՝ դեռևս խորհրդային տարիներին՝ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում, սակայն շինարարությունը մեկնարկել է 1993 թ. և շահագործման է հանձնվել միայն 2002 թ.՝ պայմանավորված ֆինանսական սուղ միջոցներով: Շինարարության ընթացքում նախագծի մեջ մտցվել են էական փոփոխություններ:

Տեսնել ավելին...

Զարամագ ՀԷԿ

Հիդրոէլեկտրակայանը նախատեսվում էր կառուցել Հյուսիսային Օսիայի Արդոն գետի ափին: Դեռևս խորհրդային և առաջին հետխորհրդային տարիներին «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում մշակված ՀԷԿ-ի համալիրի նախագիծը ենթարկվում է զգալի փոփոխությունների՝ ելնելով տեխնիկական, երկրաբանական, էկոլոգիական և այլ  նոր պայմաններից: 1995 թ. ՀԷԿ-ի վերանախագծումը հանձնվում է մեկ այլ նախագծային կազմակերպության:

Տեսնել ավելին...

Սովետսկայա ՀԷԿ (այժմ՝ Կաշխատաու ՀԷԿ)

Գտնվում է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական հանրապետության Կաշխատաու գյուղի մոտակայքում՝ Չերեկ գետի ափին: ՀԷԿ-ի նախագծումը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին՝ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում, սակայն շինարարությունը մեկնարկել է 1993 թ., իսկ շահագործման է հանձնվել միայն 2010 թ.:

Տեսնել ավելին...

Բուի ՀԷԿ

Նախագիծը կազմվել է Ռ. Յաղուբովի և Ս. Պետրոսյանի հետ համահեղինակությամբ: Այն կառուցվել է Գանայի հանրապետության Սև Վոլտա գետի վրա՝ Բուի ազգային արգելոցի հարևանությամբ:

Տեսնել ավելին...