Սովետսկայա ՀԷԿ (այժմ՝ Կաշխատաու ՀԷԿ)

Գտնվում է Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական հանրապետության Կաշխատաու գյուղի մոտակայքում՝ Չերեկ գետի ափին: ՀԷԿ-ի նախագծումը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին՝ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում, սակայն շինարարությունը մեկնարկել է 1993 թ., իսկ շահագործման է հանձնվել միայն 2010 թ.: