Զարամագ ՀԷԿ

Հիդրոէլեկտրակայանը նախատեսվում էր կառուցել Հյուսիսային Օսիայի Արդոն գետի ափին: Դեռևս խորհրդային և առաջին հետխորհրդային տարիներին «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում մշակված ՀԷԿ-ի համալիրի նախագիծը ենթարկվում է զգալի փոփոխությունների՝ ելնելով տեխնիկական, երկրաբանական, էկոլոգիական և այլ  նոր պայմաններից: 1995 թ. ՀԷԿ-ի վերանախագծումը հանձնվում է մեկ այլ նախագծային կազմակերպության: