Սևան-Հրազդան կասկադ
Տիրան Մարությանի նախագծով են կառուցվել Սևան-Հրազդան կասկադի Սևանի (վերգետնյա շինություններ), Հրազդանի (նախկին՝ Աթարբեկյան), Արգելի (նախկին՝ Գյումուշ), Արզնիի և Երևանի ՀԷԿ-երը:
Որոտանի կասկադ
Տիրան Մարությանի նախագծով են կառուցվել Որոտանի կասկադի բոլոր երեք հիդրոէլեկտրակայանները՝ Սպանդարյան, Շամբի և Տաթևի ՀԷԿ-երը (վերջինը՝ հեղինակային խմբի կազմում)
Գյուղական փոքր հիդրոէլեկտրակայաններ
Տիրան Մարությանի նախագծով են կառուցվել Հայաստանի ողջ տարածքով սփռված բազմաթիվ փոքր գյուղական ՀԷԿ-եր, որոնց թվում են մասնավորապես՝ Մարտունիի, Մարտունի գյուղի, Այգեձորի, Ազատեկի, Ճամբարակի, Կարճաղբյուրի, Ագարակի, Արտաշատի, Վարդենիսի, Ծաղկավանի, Հաղարծինի, Գավառի, Ողջիի, Հերհերի ջրամբարին առընթեր, Կապսի ՀԷԿ-երը:
Հիդրոէլեկտրակայանների նախագծեր Հայաստանի սահմաններից դուրս
Տիրան Մարությանը կազմել է Ռուսաստանի Կաբարդա-բալկարական հանրապետության Սովետսկայա (այժմ՝ Կաշխատաու), Աուշիգերսկայա և Հյուսիսային Օսիայի Զարամագի ՀԷԿ-երի նախագծերը: Ինչպես նաև Գանայի հանրապետության Բուի ՀԷԿ-ի (Սև Վոլտա գետի վրա) նախագիծը՝ հեղինակային խմբի կազմում:
Էսքիզներ
Ներկայացված են արդյունաբերական բնույթի շենքերի և թունելների մի շարք էսքիզներ: