Ակումբներ/մշակույթի պալատներ
Տիրան Մարությանի նախագծով կառուցվել են ակումբներ Արգելում, Գագարին ավանում, Չարենցավանում, Դվինում, Լուսաղբյուրում (Անիի տարածաշրջան), Գյումրիում, Արզնիի թիվ 1 առողջարանում, Արզնի և Արգել ՀԷԿ-երի բանավաններում և այլուր: Ինչպես նաև, Տ. Մարությանի նախագծով են կառուցվել Հրազդանի, Սիսիանի աջափնյակի (վերջինը՝ համահեղինակությամբ) մշակույթի տուն-թատրոնները:
Կրթօջախներ
Տիրան Մարությանի նախագծով են կառուցվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կորյունի փողոց թիվ 12 մասնաշենքը, Ստեփանավանի անասնաբուժական տեխնիկումը, Կապանի երաժշտական ուսումնարանը՝ 700 տեղանոց դահլիճով, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցը Երևանում, ինչպես նաև մանկապարտեզների և դպրոցների շենքեր՝ Հրազդան, Արգել և Արզնի ՀԷԿ-երի ավաններում:
Առողջարաններ/բուժական հաստատություններ
Տիրան Մարությանի նախագծով է կառուցվել Արզնիի թիվ 1 առողջարանը, Տաթևի «Սատանի կամրջի» և Կեչուտի պանսիոնատները, հիվանդանոցներ Սևանում, Չարենցավանում և ՀԷԿ-երին կից այլ ավաններում:
Երկաթուղային կայարաններ
Տիրան Մարությանի նախագծով են կառուցվել Երևան-Սևան երկաթուղու կայարաններ՝ Աբովյանում, Քանաքեռում, Արզնիում, ինչպես նաև, Գագարին ավանի, Սոլակի կայարանները:
Այլ բնույթի կառույցներ/նախագծեր
Ներկայացված են տարաբնույթ նախագծեր, որոնց թվում վարչական շենքեր, ճաշարաններ, կենցաղ սպասարկման տներ: Ներկայացված է նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի համալիրի նախագիծը, «Պանթեոն» մրցութային նախագիծը և այլն: