Երկաթուղային կայարաններ

Երկաթուղային կայարան Աբովյանում

Կառուցվել է 1948 թ.: Երևան-Սևան երկաթուղու կայարաններից է: Կարմիր տուֆից կառուցված շենքի գլխավոր ճակատը մշակված է քանդակազարդ սյունակամարաշարով: Որմնասյուների խոյակները զարդարված են բուսական, խաղողի և նռան իրար հաջորդող մոտիվներով: Կամարների արխիվոլտները պատված են հյուսածո քանդակագոտիով:

Տեսնել ավելին...

Երկաթուղային կայարան Գագարին ավանում

Կառուցվել է 1955 թ.՝ վարդագույն տուֆից: Հորինվածքի հիմքում կենտրոնական եռակամար բաց սյունասրահն է:

Տեսնել ավելին...

Երկաթուղային կայարան Քանաքեռում

Կառուցվել է 1948 թ.: Երևան-Սևան երկաթուղու կայարաններից է: Շենքի բնորոշ կողմերից է երկրորդ հարկի կենտրոնական մեծ կամարով եռակամար լոջիան:

Տեսնել ավելին...