Երկաթուղային կայարան Աբովյանում

Կառուցվել է 1948 թ.: Երևան-Սևան երկաթուղու կայարաններից է: Կարմիր տուֆից կառուցված շենքի գլխավոր ճակատը մշակված է քանդակազարդ սյունակամարաշարով: Որմնասյուների խոյակները զարդարված են բուսական, խաղողի և նռան իրար հաջորդող մոտիվներով: Կամարների արխիվոլտները պատված են հյուսածո քանդակագոտիով: