Կրթօջախներ

Անասնաբուժական տեխնիկում Ստեփանավանում

Կառուցվել է 1937-38 թթ.: Բազալտից կառուցված շենքի գլխավոր ճակատի թևերը մշակված են սյունակամարաշարերով, իսկ կենտրոնական մուտքային հատվածը եռակամար բաց սյունասրահ է՝ պսակված ճակտոնով: Պահպանվել է նախագծի տարբերակ՝ կենտրոնական հատվածի հորիզոնական քիվով: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո շենքը գտնվում է կիսավեր վիճակում:

Տեսնել ավելին...

Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենք Կորյունի փողոց 12 հասցեում

Նախկինում՝ Կոոպերատիվ տեխնիկում: Կառուցվել է 1938-43 թթ. ընթացքում: Շենքի գլխավոր ճակատը ձևավորված է առաջին բազալտակերտ հարկից սկսվող կամարաշարով՝ մեկընդմեջ եռանկյունաձև խորշերով՝ կիսակոնաձև ձևավոր վերջավորությամբ: Խորշերի գլխամասի շրջանաձև մեդալյոններում դրոշմված են հնգաթև աստղեր:Նախագծի և կառուցման որոշ մանրամասների մասին տե՛ս «Մարկի մասին», 2000 թ. անտիպ հոդվածում:

Տեսնել ավելին...

Դպրոց Գագարին ավանում

Կառուցվել է 1958 թ.: Վարդագույն տուֆից կառուցված երկհարկ դպրոցի ճակատը ձևավորված է բարդ տրամատով արխիվոլտներով՝ հենված խորանարդաձև իմպոստներով որմնամույթերին:

Տեսնել ավելին...

Լև Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց Երևանում

Գտնվում է Ազատության պող. 5 հասցեում: Կառուցվել է 1963 թ.՝ Ազատության պողոտայի կառուցապատման ընթացքում: Գլխավոր ճակատը ձևավորված է առաջին հարկի քիվի վրայով անցնող որմնասյուների շարքով:

Տեսնել ավելին...

Երաժշտական ուսումնարան Կապանում

700 տեղանոց դահլիճով ուսումնարանը կառուցվել է 1967-73 թթ.:

Տեսնել ավելին...