Արգել ՀԷԿ (նախկին՝ Գյումուշ)
Համալիրը շահագործման է հանձնվել 1953 թ.: Հանդիսանում է Հայաստանի հզորագույն հիդրոէլեկտրոկայանը և Սևան-Հրազդան կասկադի երրորդ աստիճանը: Տ. Մարությանի նախագծով կառուցված ՀԷԿ-ի գլխավոր կառույցներն են կայանի գլխավոր գեներատորների շենքը, չորրորդ թունելի ձևավոր ելքը, բաց ենթակայանի երկու մուտքերը, հետիոտն կամրջակը, ջրատար խողովակաշարի գլխամասի մեխանիզմների շենքը, չորրորդ ջրանցույցը, թունելների բետոնակերտ ելք ու մուտքը:
Արզնի ՀԷԿ
Շահագործման է հանձնվել 1956 թ.: Գտնվում է Հրազդան գետի աջ ափին՝ Արզնիի կիրճում: Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի չորրորդ աստիճանը: Ժայռափոր կայանը արտաքինից ձևավորված է երեք մեծաթռիչք բազալտից կառուցված մուտքերով՝ եզրային երկուսը կամարակապ, իսկ իրենց միջև գտնվողը պսակված է հորիզոնական քիվով և մուտքի երկու կողմում հզոր որմնամույթերով:
Երևան ՀԷԿ
Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի վեցերորդ աստիճանը: Գտնվում է Հրազդանի կիրճում, գետի ձախափնյակին՝ Երևանի առաջին Ա. Թամանյանի նախագծով կառուցված ՀԷԿ-ի հարևանությամբ: ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1962 թ.: Գլխավոր շենքը կառուցվել է 1956-60 թթ.: Թամանյանական առաջին ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվելը ճարտարապետին դրդել է տեխնիկական պայմաններից ելնելով մեծ ծավալի և բարձրության նոր ՀԷԿ-ի ստորին...
Հրազդան ՀԷԿ (նախկին՝ Աթարբեկյան)
Կայանի գլխավոր շենքը կառուցվել է 1955 թ.: ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1959 թ.: Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի երկրորդ աստիճանը: Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին՝ Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ջրամբարին կից: Կայանի գլխավոր շենքը կառուցված է Արթիկի տուֆից, ցոկոլային հատվածը՝ քրքատաշ բազալտից: Գլխավոր ճակատը մշակված է ուղղանկյուն ձգված պատուհանների շարքով,...
Սևան ՀԷԿ
Շահագործման է հանձնվել 1949 թ.: Այն գտնվում է Սևան քաղաքի վարչական տարածքում: Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի առաջին կայանը: Տ. Մարությանի նախագծով կառուցվել են ՀԷԿ-ի վերգետնյա շինությունները՝ գլխավոր վահանակի շենքը, տրանսֆորմատորային աշտարակը և մեխանիկական արհեստանոցները, բաց ենթակայանի հյուսիսային և հարավային մուտքերը, ջրահեռացման թունելի ձևավոր ելքը, աղբյուր-հուշարձանը (ստորգետնյա ՀԷԿ-ի մուտքի ճարտարապետը Ս....
Սևան-Հրազդան կասկադի համայնապատկերներ
Գլխավոր պատկերի վերին ձախ անկյունում երևում է Սևանա լիճը և Սևանի թերակղզին: Հրազդան գետի երկայնքով պատկերված են ջրապատվարներ, թունելներ, հիդրոէլեկտրոկայանների շենքերը և դեպի իրենց իջնող խողովակաշարերը, էլեկտրոհաղորդման գծեր և այլ մանրամասներ: