Սևան ՀԷԿ

Համայնապատկերներ

Ներկայացված են Սևան ՀԷԿ-ի համալիրի համայնապատկերներ:

Տեսնել ավելին...

Գլխավոր վահանակի շենք

Կառուցվել 1946-47 թթ.: Գտնվում է բաց ենթակայանի անմիջական հարևանությամբ: Հատկանշական է շենքի գլխավոր ճակատի աշտարակաձև վերջավորությունը՝ իր անկյունային պատշգամբով:

Տեսնել ավելին...

Տրանսֆորմատորային աշտարակ և մեխ. արհեստանոցներ

Կառուցվել 1947 թ.: Գտնվում է բաց ենթակայանի անմիջական հարևանությամբ: Աշտարակի գլխավոր ճակատին լայնաթռիչք կամարակապ բացվածքն է՝ բարձր մետաղական դարպասներով: Կողային ճակատները մշակված են նեղ՝ գրեթե ճակատի ողջ բարձրությամբ ձգված, կամարաձև վերջավորությամբ երեքական պատուհաններով:

Տեսնել ավելին...

Բաց ենթակայանի հյուսիսային և հարավային մուտքեր

Կառուցվել են 1948 թ.: Դեպի հարավային մուտք են տանում ստորգետնյա ՀԷԿ-ից ձգվող երկար աստիճանները: 

Տեսնել ավելին...

Ջրահեռացման թունելի ձևավոր ելքը

Կառուցվել է 1947-48 թթ. ճարտարապետ Ռ. Իսրայելյանի հետ համահեղինակությամբ: Թունելի ելքը ձևավորված է աստիճանաբար խորացող չորս քրքատաշ քարով երեսպատված կամարաղեղներով: Ռ. Իսրայելյանը առաջարկել էր թունելի ելքի վրա տեղադրել բանվորի արձան, ինչը, սակայն, չի իրականացվել:

Տեսնել ավելին...