Տրանսֆորմատորային աշտարակ և մեխ. արհեստանոցներ

Կառուցվել 1947 թ.: Գտնվում է բաց ենթակայանի անմիջական հարևանությամբ: Աշտարակի գլխավոր ճակատին լայնաթռիչք կամարակապ բացվածքն է՝ բարձր մետաղական դարպասներով: Կողային ճակատները մշակված են նեղ՝ գրեթե ճակատի ողջ բարձրությամբ ձգված, կամարաձև վերջավորությամբ երեքական պատուհաններով: