Հրազդան ՀԷԿ (նախկին՝ Աթարբեկյան)

Կայանի գլխավոր շենքը կառուցվել է 1955 թ.: ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1959 թ.: Հանդիսանում է Սևան-Հրազդան կասկադի երկրորդ աստիճանը: Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին՝ Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ջրամբարին կից: Կայանի գլխավոր շենքը կառուցված է Արթիկի տուֆից, ցոկոլային հատվածը՝ քրքատաշ բազալտից: Գլխավոր ճակատը մշակված է ուղղանկյուն ձգված պատուհանների շարքով, որոնց անմիջապես վերին և ստորին հատվածներով անցնում են պարզ տրամատով քիվեր: