Չարենցավան (նախկին՝ Լուսավան)
Բնակավայրը հիմնադրվել է 1947 թ.՝ որպես Գյումուշ (այժմ՝ Արգել) ՀԷԿ-ի բանվորական ավան: Լուսավան անունն առաջարկել է Տ. Մարությանը: Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ քաղաքը վերանվանվել է Չարենցավան: Բացի բանավանի գլխավոր հատակագծից, Տ. Մարությանի նախագծով Չարենցավանում կառուցվել են հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ, բաղնիք-լվացքատուն, ակումբի շենքը, հանրախանութ, առաջին միահարկ բնակելի տները և այլ բնույթի շենքեր նույնպես: Չարենցավանի հիմնադրման մասին ավելի մանրամասն տես՝ «Չարենցավանի 50 տարին» անտիպ հոդվածում: