Արգել ՀԷԿ-ը համայնապատկերներում
Հրազդան գետի ձախ ափին կառուցված ՀԷԿ-ի գլխավոր շենքից զատ, լուսանկարներում երևում է շենքի հետևով անցնող և դեպի մեխանիզմների շենքը բարձրացող խողովակաշարը, աջ ափին տեղադրված բաց ենթակայանը՝ իր հյուսիսային և հարավային մուտքերով, կայանը և նրան կից նախկին Լուսակերտ (այժմ՝ Արգել) գյուղը:
Գլխավոր գեներատորների շենքը
Նախագծվել և կառուցվել է 1941-53 թթ. ընթացքում: Ճակատների ձևավորման հիմնական տարրը հանդիսացել են բարձր ձգված պատուհանների շարքերը՝ իրենց աստիճանաբար լայնացող կամարաձև բարավորներով: Շենքի ճարտարապետության և մասնավորապես վերոնշյալ մոտիվի մասին Տ. Մարությանը իր ինքնակենսագրական հուշերում գրում է. «1940 թվականից աշխատանքի անցնելով Թբիլհիդէպի Երևանի բյուրոյում, սկսեցի մշակել Գյումուշ հէկ-ի գլխավոր շենքի ճարտարապետական...
Գլխավոր գեներատորների շենքի ինտերիերը

Հետիոտն կամրջակ
Կառուցել է 1952 թ.: Հրազդան գետի վրայով անցնող այս կախովի հետիոտն կամուրջը կապում է ՀԷԿ-ի հիմնական համալիրը դեպի բաց ենթակայան տանող ճանապարհի հետ: Ուշագրավ են գետի երկու ափերի քարաշեն կամարակապ հենարանները:
Բաց ենթակայան
Կառուցվել է 1952 թ.: Բաց ենթակայանը գտնվում է ՀԷԿ-ի գլխավոր շենքից որոշ հեռավորության վրա՝ Հրազդան գետի հանդիպակաց աջ ափին: Այն գետից անջատված է բարձր քրքատաշ բազալտե հենապատով: Մեկ այլ՝ ավելի բարձր հենապատով, ենթակայանը անջատված է արևմտյան լանջից: Ենթակայանը գլխավոր շենքի վերին հարկի հետ կապված է մետաղական կամրջակով: Առավել նշանակալից են...
Օրական կարգավորման ջրավազան
Կառուցվել է 1951 թ.: Այս ջրավազանից է ջուրը խողովակաշարով իջնում դեպի գլխավոր գեներատորների շենքը՝ աշխատացնելով ՀԷԿ-ը: Տ. Մարությանի նախագծով է կառուցվել ջրատար խողովակաշարի գլխամասի մեխանիզմների շենքը:
Չորրորդ թունելի բազալտակերտ ձևավոր ելքը
Կառուցվել է 1951-52 թթ.: Բազալտակերտ թունելի ելքը ձևավավորված է հաջորդաբար պատի մեջ խորացող կիսաշրջանաձև կամարաղեղներով, իսկ կառույցի աջ և ձախ թևերը մշակված են իրար կից, կիսակոնձև վերջավորությամբ եռանկյունի խորշերով: