Հետիոտն կամրջակ

Կառուցել է 1952 թ.: Հրազդան գետի վրայով անցնող այս կախովի հետիոտն կամուրջը կապում է ՀԷԿ-ի հիմնական համալիրը դեպի բաց ենթակայան տանող ճանապարհի հետ: Ուշագրավ են գետի երկու ափերի քարաշեն կամարակապ հենարանները: