Ելույթ Հայաստանի ճարտարապետների համագումարին, 1966 թ.
Ընկերներ, ինձ այժմ հետաքրքրում են ճարտարապետության պատմության որոշ հարցեր: Վերջերս թերթերում տպագրվեց իտալացի չորս ճարտարապետների հաղորդումը իրենց հայրենիքում, [թե] հայ հին ճարտարապետության պատմության գծով արդեն 50 տարի է, ինչ ոչինչ չի արվում: Ու թերևս պարզ է, որ նրանք նկատի ունեն 1918 թվականին լույս տեսած Հովսեփ Ստրժիգովսկու «Հայ ճարտարապետությունը և Եվրո-պան»…
Ի պաշտպանություն Թոդոս ճարտարապետի, 1967 թ.
Վրաստանում, Գորիից հարավ` 8 կիլոմետրի վրա, Քուռ գետի Թանա վտակի բարձրադիր ափին դարերի ծանրության տակ մենակ, լուռ, անխոս կքել է Աթեն (Աթենի) տաճարը: Գետակի հոսանքով մի քիչ ցած, ժամանակակից գյուղի տեղում մի ժամանակ քաղաք կար, որ դեռևս 9-րդ դարում հիմնադրել էր Աշոտ կուրոպաղատի որդի Բագրատը: Գիտնականներից ոմանք, օրինակ Դ. Բաքրաձեն,…
Վրաց արվեստագետների գործունեության մասին
Մեր անցյալի պատմիչները, աշխարհագրագետները, հնագետներն ու արվեստագետները իրենց աշխատությունները ստեղծելիս Տայքը ճանաչել են որպես հայկական երկիր, նրա հուշարձանները՝ հայ արվեստի գործեր: Այժմ էլ հայ արվեստագետները մնում են այդ համոզման, և ոչինչը նրանց մեջ այդ կապակցությամբ տարակուսանք չի հարուցում: Դատելով իրենց գործերից, այդ նույն համոզմանն են նաև եվրոպական, ռուսական և, ընդհանրապես…
Հուշարձանները դուրս բերել նոր ջրամբարներից, 1968 թ.
Ջրաշինարարությունը տարեց-տարի մեծ չափեր է ընդունում: Նոր յուրացվող հողատարածությունները ջրալի դարձնելու համար կառուցվում են նոր ջրամբարներ: Հոկտեմբերյանի, Թալինի, մասամբ էլ Անիի ոռոգման սիստեմները ջրով ապահովելու համար ՍՍՀՄ և Թուրքիայի բանակցություններով որոշում է կայացվել Ախուրյանի ջրամբարի կառուցման վերաբերյալ: Այդ ջրամբարի կառուցմամբ մոտ 54 քառակուսի կիլոմետր տարածություն մնալու է ջրի տակ, այդ…
Գառնիի հեթանոսական տաճարը, ռադիոհաղորդում Սփյուռքի համար
Հուշարձաններն իրենց ստեղծող ժողովրդի հոգևոր մշակույթի իրական անձնագրերն են: Հայ ժողովուրդը հարուստ է բարձր կարգի հուշարձաններով, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի Գառնիի հեթանոսական տաճարը: Կառուցված լինելով մեր թվագրության առաջին դարի 70-ական թվականներին, կանգուն գոյատևելով շուրջ 1600 տարի, կործանվել է 1679 թվականի ուժեղ երկրաշարժով, ապա, նրա բեկորները երեք դար մնացել…
Ավանի տաճարի վերակազմության նոր տարբերակի մասին
Որևէ տաճարի վերակազմություն ստեղծելուն նախորդում է եղած նյութերի մանրազնին ուսումնասիրությունը: «Նյութեր» ասելով նկատի ունենք պահպանված ավերակը, նրա առավել վաղ լուսանկարներն ու ձեռանկարները, հին չափագրությունները (եթե եղել են), ինչպես նաև հետազոտվող տաճարին ժամանակակից նույն տիպի և, ոչ միայն նույն տիպի գոյությունը պահպանած հուշարձանները, նրանց ընդհանուր հորինվածքը, զանազան հանգույցների և այլ մանրամասների…
Գայանե տաճարի 1350-ամյակը, 1980 թ.
Մեր թվականության 5-6-րդ դարերը շատ նշանակալից եղան հայ մշակույթի ու արվեստի աննախադեպ վերընթացի համար: Նույն ժամանակներում էր, որ ժողովրդի ճարտարապետական հանճարը շռայլորեն երկնում էր տարբեր նշանակության ու տարբեր ձևերի շինությունների հորինվածքներ, բոլորը նոր ու զանազան, յուրօրինակ ու հետաքրքիր և արվեստով կատարյալ: Յոթերորդ դարի հայ պատմիչ Սեբեոսը հաղորդում է, որ կաթողիկոս…
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի մասին
Որ Էջմիածնում, քրիստոնեությունը, որպես պաշտոնական կրոն ընդունվելու ժամանակներում (IV դ.) գործել է եկեղեցի, կասկած չի կարող լինել: Այս մասին պատմիչ Ագաթանգեղոսի (V դ.) հաղորդումը Ա. Յակոբսոնը «լեգենդար» համարելու որևէ հիմք չունի: «Կաթողիկե» համարվող IV դարի եկեղեցին եղել է ուղղանկյուն պարագծով պարզ աղոթասրահ, թե մեկ կամ երեք նավերով բազիլիկ, բոլորովին այլ…
Մամրուխի տաճարը
Ադրբեջանական ՍՍՀ Զաքաթալայի շրջանի Մամրուխ գյուղի մոտ, ծառախիտ բլուրի վրա ցարդ պահպանվում է բոլորակ հատակագծով տաճարի ավերակ: Դեռևս 1974-75 թվերին այն չափագրել և նյութերը 1976 թ. հրատարակել է Դ. Ա. Ախունդովը : Նա այդ տաճարին իր նոր աշխատության էջերում կրկին անդրադառնալով, ներկայացնում է հատակագիծը, կտրվածքը, աքսոնոմետրիկ տեսքը (դրսից և մասամբ՝…
Օխտը դռնի վանքը
Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանը հարուստ է հայկական պատմական և ճարտարապետական հուշարձաններով, որոնց թվում կան խոր հնության օրինակներ: «Օխտը դռնի» անունը կրող երկու վանքերից մեկը գտնվում է Տումի գյուղի տարածքում, մյուսը՝ Գտչավանքի մոտերքում, Մոխրենիս գյուղից 3.5 կմ-ի վրա: Լեոն իր ժամանակին ուխտավորների հետ այցելել է «Օխտը դռնի»…
Անընդունելի «նախագիծ-հայտ»
«Գրական թերթ»-ի 1988 թ. երկրորդ համարի երրորդ էջում տպագրվել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արշավիր Թորամանյանի հոդվածը, և ճարտարապետ Սուրեն Պետրոսյանի Երևանում Քարադարան կառուցելու նախագիծ-հայտը: Հոդվածագիրը առաջարկում է «Հայաստանի տարբեր վայրերում, այստեղ կամ այնտեղ սփռված վիճակում գտնվող ... վիշապաքարերը, հուշասյուները, խաչքարերը, մոնումենտալ կառույցների քիվերը, խոյակները, խարիսխները, ... ժայռաբեկորները, ժայռագլուխները, որոնք տեր-տիրական…
Չախմուս
Կարսի նահանգի Օլթիի շրջանի Չախմուս գյուղակից, թերևս՝ յայլայից (կիշլագ) ոչ հեռու, այդտեղով անցնող գետակի ափին է գտնվում քառախորան այս եկեղեցին, որը այնքան էլ փոքրերից չէ: Սրա գմբեթի ներքին տրամագիծը անցնում է վեց մետրից, որ երկու մետրով ավելի է Կվետերա և այդ կարգի շատ եկեղեցիների գմբեթների ներքին տրամագծից: Տեղում պահպանվում է…
Անիի Մայր տաճարի երեսապատման մասին
Հետաքրքիր զուգադիպություն: Ճիշտ այդպիսի մի տեսություն էլ ստեղծվել է Անիի Մայր տաճարն ամբողջությամբ, դեռևս 13-րդ դարասկզբում նոր երեսապատումով ծածկված լինելու վերաբերյալ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի բազմամյա պեղումների ղեկավար Ն. Յա. Մառի կողմից: Եվ ահա, հավաստի լինելուց բավական հեռու, ճարտարապետական-շինարարական ստույգ քննության և հիմնավորման կարոտ այդ տեսությունից պինդ բռնած, այսօր էլ Գ.…
Վերածննդի ոգով
Մեր այսօրվա Հայաստանը Պատմական Հայաստանի մանրակերտն է: Այս պատկերավոր արտահայտվելու ցանկությունից ասված խոսք չէ, իրականություն է: Որ այդ իրոք այդպես է, բոլորին է հայտնի: Ես ի նկատի ունեմ ոչ միայն այն, որ մեր անհեռատես առաջնորդների գործելակերպով մեր հնադարյան հայրենիքի մեծագույն մասը՝ գրեթե 70-80 տոկոսը մնաց թուրքերին, հայ բնակիչների մեծ մասը…