Գյուղական փոքր հիդրոէլեկտրակայաններ
Տիրան Մարությանի նախագծով են կառուցվել Հայաստանի ողջ տարածքով սփռված բազմաթիվ փոքր գյուղական ՀԷԿ-եր, որոնց թվում են մասնավորապես՝ Մարտունիի, Մարտունի գյուղի, Այգեձորի, Ազատեկի, Ճամբարակի, Կարճաղբյուրի, Ագարակի, Արտաշատի, Վարդենիսի, Ծաղկավանի, Հաղարծինի, Գավառի,…
Մարտունի ՀԷԿ
Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մերձակայքում: Գլխավոր երկայնական ճակատը մշակված է պատի հաստության մեջ աստիճանաբար խորացող եռաստիճան խորշերի մեջ դրված պատուհաններով: Այդ մոտիվի մասին ճարտարապետն…
Մարտունի գյուղի ՀԷԿ
Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղում (նախկին՝ Մարտունիկ): Հիդրոկայանի երկայնական ճակատին չորս կամարակապ պատուհաններ են, որոնք միմյանց հետ կապված են զույգ կիսասյուներից կազմված և…
Այգեձոր ՀԷԿ
Կառուցվել է 1936-37 թթ.: Հիդրոկայանը գտնվում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում: Գլխավոր ճակատը մշակված է թվով չորս բարձր, պրոֆիլի ձևավոր հատվածքով մշակված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններով, որոնց միջև՝ պատի ստորին…
Վարդենիս ՀԷԿ
Կառուցվել է 1936 թ.: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում: Պատերը սրբատաշ քարից են: Երկայնական ճակատներին հինգական երկար ձգված, կամարաձև վերջավորությամբ պատուհաններ են: Ճակատի անկյունային ճակտոնով պսակված հատվածը զգալիորեն առաջ…
Ազատեկ ՀԷԿ
Կառուցվել է 1937 թ.: Գտնվում է Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում: Շենքի արտաքին պատերը քրքատաշ քարից են: Հորինվածքի կենտրոնական մասը կազմում են չորս խոշոր կամարակապ պատուհանները: Ճակատի պահպանված արխիվային…