Այգեստան (նախկին՝ Այասլու)
Գյուղի հատակագիծը կազմվել է 1936 թ.՝ ինժեներ Գարսևան Ալոյանի համահեղինակությամբ: Գյուղը գտնվում է Արարատի մարզում:
Գեղակերտ (նախկին՝ Սամաղար)
Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.: Հատակագծում օգտագործվել են շառավղային և ուղղանկյուն դասավորությամբ փողոցների համակարգեր: Վաղարշապատից գյուղ մտնող ճանապարհը ավարտվում է գյուղի գլխավոր հրապարակում՝ ակումբի շենքին հատկացված առանցքային տեղով:
Հայանիստ (նախկին՝ Ղարաղշլաղ)
Գյուղի գլխավոր հատակագիծը կազմվել է 1936 թ.:
Ալաշկերտ (նախկին՝ Սովետական)
Գլխավոր հատակագիծը կազմվել է 1937 թ.: Գյուղի կենտրոնական հատվածը ստեղծված է ներգծված վեցանկյունների շարքով: Գյուղ մտնող գլխավոր ճանապարհը տանում է ուղիղ դեպի հասարակական շենքերով ձևավորված կենտրոնական վեցանկյուն հրապարակ, որտեղ ճանապարհի…