Օրական կարգավորման ջրավազան
Կառուցվել է 1951 թ.: Այս ջրավազանից է ջուրը խողովակաշարով իջնում դեպի գլխավոր գեներատորների շենքը՝ աշխատացնելով ՀԷԿ-ը: Տ. Մարությանի նախագծով է կառուցվել ջրատար խողովակաշարի գլխամասի մեխանիզմների շենքը:
Չորրորդ թունելի բազալտակերտ ձևավոր ելքը
Կառուցվել է 1951-52 թթ.: Բազալտակերտ թունելի ելքը ձևավավորված է հաջորդաբար պատի մեջ խորացող կիսաշրջանաձև կամարաղեղներով, իսկ կառույցի աջ և ձախ թևերը մշակված են իրար կից, կիսակոնձև վերջավորությամբ եռանկյունի խորշերով: