Կառավարության շենքը
Հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մեծ ստեղծագործություններից կառավարության տունը Երևանի կենտրոնում նախագծվեց և կառուցվեց ոչ միանգամից, այլ մաս առ մաս, երկար տարիների ընթացքում. ինչ խոսք, այդ հանգամանքը նաև բացասաբար անդրադարձավ շինության որոշ հանգույցների, թերևս՝ մանրամասների վրա: Նախ կառուցվել էր այսպես անվանված՝ Հողժողկոմատի շենքը՝ Նալբանդյան փողոցի թևը հյուսիսակողմի մուտքով, որտեղ տեղավորվել էր…
Հանուն կառուցվածքների երկարակեցության, 1958 թ.
Սովետական տարիների ընթացքում մեր երկրի քաղաքներն ու ավանները արմատապես վերափոխվեցին, ստացան նոր դեմք, նոր կերպարանք: Հին բնակավայրերի թվին ավելացան բազմաթիվ նոր բնակավայրեր, սկսած փոքր ավաններից մինչև խոշոր արդյունաբերական և վարչական կենտրոններ մի քանի հարյուր հազարանոց ազգաբնակչությամբ: Պետությունը աներևակայելի մեծ միջոցներ է ներդնում այդ քաղաքների ինչպես արդյունաբերական, այնպես էլ վարչատնտեսական, և…
Գ. Սունդուկյանի անվան հայկական պետական դրամատիկական ակադեմիական թատրոնի Երևանում կառուցվելիք շենքի նախագծային առաջադրանքի վերաքննություն, 1960 թ.
Ինչպես և պետք էր սպասել, նախագիծը ընդհանուր առմամբ կազմված է պրոֆեսիոնալ անհրաժեշտ մակարդակով: Նախագծում առկա են նպատակադրումը և նրա իրականացման ուղղությամբ կատարված լուրջ աշխատանքը յուրօրինակ օրիգինալությամբ ու վարպետությամբ հանդերձ: Նախագծման ընթացքում նկատի են ունեցվել մակերեսների գոյություն ունեցող նորմատիվները և այլ ու այլ պահանջներ, որ բխում են թատերական կառուցվածքի սպեցիֆիկ բովանդակությունից՝…
Շինություն, որ իր տեղը չի դրված, 1975 թ.
Ամեն մի նշանակալից երկ, արվեստի որ ասպարեզին էլ այն պատկանելիս լինի, իր հայտնվելով լայն արձագանք է առաջացնում ժամանակակիցների շրջանում, ըստ արժանավույն գնահատվում, որպես արվեստի գործ, զբաղեցնում իր տեղը այլ արժեքների շարքում: Տեսաբաններն առհասարակ ժլատ չեն գտնվել իրենց խոսքն ասելու գրական, թատերական, երգ-երաժշտական, կերպարվեստի և այլ նորընծա երկերի վերաբերյալ, բայց, ահա…
«Լրացման» լրացում, 1981 թ.
«Երեկոյան Երևան»-ի այս տարվա օգոստոսի 15-ի համարում տպագրված էր տարիներ առաջ վախճանված ճարտարապետ Տիրան Երկանյանի որդի Լ. Երկանյանի «Մի կարևոր լրացում» երկտողը: Պարզվում է, որ նույն թերթի հունիսի 20-ի համարում Ա. Բաղդասարյանը ««Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ ծնունդը» վերնագրով հոդվածում, որպես «շենքի նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ» նշել է միայն Գևորգ Քոչարի անունը:…
Национальные особенности архитектуры Армении, 1982 г.
Египетское искусство находилось в своем апогее и еще стояли многие его прославленные шедевры, когда греческий народ приступил к созданию своего собственного искусства, весьма различного от египетского. Он создал примеры классической архитектуры, взяв под свое влияние искусство как соседних, так и далеких народов. Находясь под сферой влияния греческого искусства, гений итальянского…
Անհանդուրժելի անտերություն, 3 դեկտեմբերի 2001 թ.
Քաղաքաշինության պետական տեսչության պետի տեղակալ Վարդգես Բաբայանը նախկին տիրոջից գնելով Մոսկովյան 8 չորս հարկանի բնակելի շենքի արևելակողմի անկյունային մասի կիսանկուղային հարկի սենյակները, դարձնում է այն բար։ Նախքան այդ նա մեծացնում է սենյակների բարձրությունը՝ հատակը 60 սմ իջեցնելով, իսկ թե այդ գործողություններից որքանով են տուժում ծանր շի-նության հիմքերն ու հիմնատակը, մնում…
Ջրավազանը կառուցողները ջրավազանից հեռացվեցին, 5 օգոստոսի 2002 թ.
Կինո «Նաիրիի» հարևանությամբ, Մոսկովյան և Իսահակյան փողոցների միջև շրջանաձև պուրակի սկզբնամասում տասնամյակներ առաջ կառուցվեց և սկսեց գործել ջրավազանը հարակից «Առագաստներ» անուն ստացած սրճարանով։ Նրա շրջապատի բարեկարգմանը անձամբ հսկում էր քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը։ Պուրակի սկզբնամասում կանգնած, կաթնագույն ֆելզիտ քարով երեսապատված 4-5 հարկանի շինության ճարտարապետական ձևերը դիտողին մատչելի լինելու նպատակով, Հասրաթյանը պտղատու…
Այլևս հնարավոր չէ համբերել, առավել ևս՝ հանդուրժել
Երևանի քաղաքապետը պարոն Սուրեն Աբրահամյանն էր, քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Համլետ Խաչատրյանը։ Անձամբ քաղաքապետին գրեցի մոտավորապես այսպես՝ «Ձեր օրոք, գլխավոր ճարտարապետի թողտվության պայմաններում, Զեյթուն թաղամասի ճարտարապետների աչքի առաջ, Ազատության պողոտան այլանդակվում է տարբեր կցակառույցներով։ Խնդրում եմ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն պողոտայի ճարտարապետական դեմքը աղտոտվելուց փրկելու համար»։ Ես դիմում էի, որպես այդ պողոտայի…