Բնակելի շենք Սևանում

Կառուցվել է 1950 թ.՝ Սևանի հիդրոէլեկտրակայանի աշխատակիցների համար: Շենքի հորինվածքում առանցքային տեղ է հատկացված գլխավոր ճակատի կենտրոնում և առաջ եկած թևերում զույգ կամարներով ձևավորված երկհարկ լոջիաներին: